11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Իրենց ցանկությունը չի իրականանալու

Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշում ընդունեց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի հաստատման մասին:  Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասաց, որ  2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրում արտացոլված մակրոտնտեսական միջավայրի զարգացումների վերաբերյալ ՀՀ ԿԲ-ի գնահատականները ընդհանուր առմամբ համահունչ են ՀՀ կառավարության մակրոտնտե­սական ծրագրերով նախատեսվող ուղղություններին: Նա նշեց, որ առաջին եռամսյակի գնաճը համընկել է կանխատեսված ցուցանիշներին:

Եզրակացության մեջ՝ «Արտաքին միջավայր» բաժնի «ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտե­սա­կան աճեր» ենթաբաժնում, ներկայացված է, որ Ռուսաստանում 2014 թվականի վերջին և 2015 թվականի սկզբին արձանագրված էական տնտեսական տատանողականության արդ­յուն­քում 2015 թվականին ակնկալվում է տնտեսական անկում, ինչը կկազմի շուրջ 2.0%:

Այս հանգամանքը ուշադրության արժանացավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից, ով Միրումյանից հետաքրքրվեց, թե ինչու են գրել, որ երկու տոկոս անկում է սպասվում: Փոխնախարարը չկարողացավ հարցին պատասխանել, և վարչապետը նշեց, որ տեղեկանքը կտա, որպեսզի նա ուսումնասիրի, ապա նկատեց. <<Ձեր ակնկալիքները չեն իրականանալու, եթե ակնկալում եք, որ տնտեսական անկում պետք է լինի: Նման բան է գրված, ես չգիտեմ, միգուցե տեղեկանքն է սխալ>>:

Վարչապետն առաջարկեց ևս մեկ անգամ սա նայել, միաժամանակ ասաց, որ տնտեսական ակտիվություն կա: <<Նաև ես ակնկալում եմ, իհարկե, Էկոնոմիկայի նախարար շատ լավ հիմնավորում բերեց, եր եթե մարդիկ կան, որ կանխատեսումներով են խոսում, մենք խոսում ենք թվերով, և հիմնավորում ենք, որ տնտեսական աճ ունենալու ենք: Հիմա ես համոզված եմ, որ 2-3 % տնտեսական աճ ունենք չորս ամսով, և նման դատարկ խոսակցություններին պիտի վերջ տրվի: Որոշ քաղաքական ուժեր կամ գործիչներ ուզւոմ են, որ կառավարությունը ձախողվի,տնտեսական անկում լինի, ես համոզված եմ, որ իրենց ցանկությունը չի իրականանալու, և մենք արձանագրելու ենք տնտեսական աճ>>:

Վարչապետը շեշտեց, որ այս ամիսների ընթացքում իրականացվող ծրագրերն ու հաշվարկները դրա մասին են վկայում: <<Մենք կանխատեսել ենք միջնաժամկետով 2015 թվականի համար մեկ տոկոս տնտեսական աճ, բայց վստահ եմ, որ ավելին է լինելու՝ երկու, երեք տոկոս է լինելու: Եթե այն ծրագրերը, որ պլանավորել ենք այս տարի իրականացնելու, ես ահմոզված եմ, որ մեր բյուջեում դրված 4.1% տնտեսական աճը փորձելու ենք, ամեն ինչ անելու ենք, որ այդ թվերն ապահովենք: Հասկանալի է, որ կան տարածաշրջանային պրոբլեմներ, բայց դա հիմք չէ, որ մենք չփորձենք ամեն ինչ անել, որ տնտեսական աճ արձանագրենք մեր երկրում: Սա է մեր մոտեցումը>>,-ասաց նա:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նկատեց, որ  եզրակացության մեջ նշված է նաև, որ 2015 թվականին Ռուսաստանի տնտե­սական աճի վերաբերյալ տարբեր միջազգային կազմակերպությունների կող­մից ներկայացված կանխատեսումները գտնվում են -3%-ից -5.5% միջակայքում: Նման պարագայում, չնայած առկա են տնտեսական աճի բարձր լինելու ռիսկեր ևս՝ հատկապես գյուղատնտեսության զարգացումների հետ կապված, այնուամենայնիվ գտնում ենք, որ արտաքին աշխարհի կողմից տնտեսական աճի նվազման ռիսկերը գերակշռում են:

Վարչապետը հարցրեց, թե ինչ գործ ունեն ՌԴ-ի հետ, փոխվարչապետն էլ արձագանքեց, որ դա ազդում է մեր տնտեսության վրա: Վարչապետն էլ նշեց, որ ամեն դեպքում պետք է ամեն ինչ անել ցանկացած արդյունքի հասնելու համար:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ