«Ազգային ավանդական կարատե-դո «ֆուտոշին» ասոցիացիայի» հանրապետական բաց առաջնություն՝ նվիրված Իշխան Մկրտչյանի հիշատակին
«Հայաստան» մարզական ՀԿ ըմբշամարտի մարզադպրոցում անցկացվել է Ազգային միացյալ կուսակցության անդամ, բռնադատված Իշխան Մկրտչյանի հիշատակին նվիրված ՀՀ «Ազգային ավանդական կարատե-դո «ֆուտոշին» ասոցիացիայի» հանրապետական բաց առաջնությունը: Հուշամրցաշարի հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ԱՄԿ նախկին անդամներ, Իշխան Մկրտչյանի գաղափարակից ընկերներ, հարազատներ: Ցուցադրական ելույթներով հանդես են եկել ասոցիացիայի անդամ-մարզիկները, […]





































