06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ամառային զորակոչ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ներկայացրեց 2015թ. ամառային «Զորակոչը կազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է «Զինապարտության մասին» և «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքների պահանջներով, ինչպես նաև ՀՀ նախագահի 2015թ. մայիսի 19-ի հրամանագիրն իրականացնելու անհրաժեշտությամբ:

«Որոշման նախագծում սահմանվում են պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների 2015թ. ամառային զորակոչի կազմակերպման և անցկացման, զորակոչի ապահովման գործընթացում պետական և տարածքային կառավարման մարմինների գործողությունների հետ կապված հարաբերությունները»,- նշեց Ա. Նազարյանը` հավելելով, որ նախագծով սահմանվում են նաև հանրապետական զորակոչային հանձնաժողովի, մարզային զորակաոչային հանձնաժողովի, ինչպես նաև բժշկական հանձնաժողովի կազմերը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ