15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ, որովհետև հայերին անզեն էին թողել. Ամերիկացի գիտնական

Bradenton Herald-ը ներկայացնում է Օքլենդի Անկախ համալսարանի հետազոտող Սթիվեն Հելբրուքի հոդվածը, որում հեղինակը պատճառաբանում է՝ ինչու են հայերը Ցեղասպանության ընթացքում անպաշտպան եղել իրենց ղեկավարների առջև: Հոդվածը ներկայացնում ենք ստորև, գրում է armeniangenocide100.org-ը: «Անցյալ ամսվա ընթացքում հարյուրավոր նոր պատմություններ են գրվել, որոնք հաղորդում էին  1.5 մլն մարդու կյանք խլած համաշխարհային պատմության ամենամռայլ էջերից մեկի 100-րդ տարելիցի մասին:  Այս […]

2015 թ. միասնական քննությունները պետք է լինեն առավելագույնս թափանցիկ և արդար. Վարչապետ Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել 2015 թ. միասնական քննությունների կազմակերպման վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունը և քննական կենտրոնների ղեկավարները: «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Մելիքյանը զեկուցել է 2015թ. միասնական քննությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, որոնք մեկնարկել էին ս.թ. հունվարից: Նշվել է, որ այս տարի […]

Ռեալի ղեկավարությունը պատրաստ է վաճառել Ռոդրիգեսին. Անչելոտին դեմ է. armsport.am

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո վաճառել թիմի հարձակվող Խեսե Ռոդրիգեսին, սակայն համաձայնագրի մեջ ներառել նրա տրանսֆերը ետ գնելու իրավունքը: «Արքայական ակումբը» նախկինում այդպես է վարվել  պաշտպան Դանիել Կարվախալի («Բայեր») և հարձակվող Ալվարո Մորատայի («Յուվենտուս») տեղափոխությունների ժամանակ, գրում է armsport.am-ը: Ըստ AS պարբերականի տվյալների, մադրիդյան ակումբում դժգոհ են Խեսեի խաղից և ցանկանում […]

Ընդդիմադիր ԲՀԿ-ն փողոց դուրս կհանի՞

«Մեր դիրքորոշումը լսել եք կուսակցության նորընտիր նախագահի կողմից, իմ հայտարարությունն էլ եք լսել, մենք ընդդիմություն կուսակցություն ենք ներկայացնում, Ազգային ժողովում ընդդիմադիր ֆրակցիա ենք ներկայացնում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատագմավոր Աբրահամ Մանուկյանն՝ ի պատասխան հարցին, թե համաձայն է տեսակետի հետ, որ ԲՀԿ-ի դիրքորոշումը կառավարության քննադատության հարցում փոխվել է, մեղմացել է: Գնահատելով կառավարությա աշխատանքը՝ նա […]

Ջրատարում դիակ է հայտնաբերվել

Մայիսի 14-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Տկահանի» կոչվող ջրատարի մեջ դիակ կա:  Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1997 թ. ծնված Հայկ Սահակյանը դեռևս չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում ընկել է Սասունիկ համայնքով անցնող ջրատարն ու մահացել: Արտաքին զննությամբ դիակի վրա վնասվածքների և բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: […]

Պոլսո Հայոց պատրիարքարանն իր հիմնադրամը ստեղծելու իրավունք էր ստացել

Պոլսո Հայոց պատրիարքարանը թուրքական դատարանի 2015թ. մարտի 25-ի որոշմամբ սեփական հիմնադրամը ստեղծելու իրավունք էր ստացել: Այդ որոշմանը համաձայն ստեղծված «Հովակիմ 1461» հիմնադրամը պաշտոնապես իր գործունեությունը սկսել է մայիսի 15-ին, ինչի մասին պաշտոնաթերթում  հրապարակում  է եղել Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության կողմից, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական ընդդիմադիր «Taraf» պարբերականի տեղեկացմամբ` «Հովակիմ  1461» հիմնադրամի փաստաթղթերում նշված է, որ […]

Յուրա Մովսիսյանը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հանդիպումները

Հայաստանի հավաքականի եւ «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել մարզման ժամանակ, նա վնասել է ոտնաթաթը, տեղեկացնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը: Բուժզննում անցնելուց հետո պարզվել է, որ Մովսիսյանը կոտրվածք չունի, սակայն վնասվածքի պատճառով ստիպված կլինի բաց թողնել մրցաշրջանի մնացած հանդիպումները:

Նախագահը մասնակցել է ՀՀ ոստիկանության օրվա 97-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանության օրվա 97-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին: Հանրապետության Նախագահը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է ոստիկաններին: Նախագահի հրամանագրերով ոստիկանության մի շարք ծառայողներարժանացել են ՀՀ պետական պարգևների, շնորհվել են նաև բարձրագույն կոչումներ: Սերժ Սարգսյանը հանդիսավոր նիստի ժամանակ հանձնել է պետական պարգևները, շնորհավորել և նոր հաջողություններ մաղթել պարգևատրվածներին: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ ոստիկանության օրվա առթիվ Հարգելի՛ ոստիկաններ, Ինչպես հիշում […]

«Հանրաքվեն կորոշի՝ հասարակությունը կոնսոլիդացված է, թե ոչ»

«Ես լայն կոնսոլիդացիա ասածն այդքան էլ չեմ հասկանում, միշտ կարելի է, մանվանադ մեր քաղաքական համակարգի պայմաններում, իրավիճակից ելնելով այսօր մի բան ասել, վաղը՝ մեկ այլ բան, դա չի նշանակում լայն կոնսոլիդացիա, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է համակարծիք լինեն, կոնսոլիդացիայի խնդիրը գալիս է հանրաքվեի ժամանակ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի