«Հայաստանի գլխավոր թատրոնը»
Ս. թ. մայիսի 30-ին, ժամը, 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Հայաստանի գլխավոր թատրոնը» խորագրով գալա-համերգը: Համերգային երեկոյի ընթացքում թատրոնի արտիստները կներկայացնեն խաղացանկային ներկայացումներից հատվածներ, կթերթվեն թատրոնի անցած ավելի քան ութսուն տարվա պատմության էջերը: Այս համերգը նաև վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների յուրատեսակ հաշվետվություն է: Ա. Սպենդիարյանի անվան […]





































