28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Էլեկտրաէներգիայի թանկացման երեք պատճառ կա

ՀՀ ԱԺ-ում հունիսի 12-ին կայացած էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ խորհրդարանական լսումները հստակություն են տվել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակը: «Լսումներն ինձ տվեցին հստակություն, թե ինչպես է գոյացել այդ գումարը, թե ինչու պետք է 6,93-ով թանկանա: Մենք տեսանք մի բան, որ այո, նրանց ներկայացրած 17 դրամը հիմնավորված չէր, և այո պարզ եղավ, որ հանձնաժողովը չի պատրաստվում Բիբինի և այդ կառույցի ներկայացրած շքեղության ծախսերը ներառել սակագնի մեջ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հայտարարությանը, թե յոթ եկեղեցիների շինարարություն եղել է ՀԷՑ-ի բարեգործությունների միջոցով, այդ թվում վերջերս Արտաշատում՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից կառուցված եկեղեցին, Շարմազանովը շեշտեց. «Եկեղեցին անձին չի պատկանում: Եկեղեցին հայ քրիստոնյա հավատացյալների համար է, բոլորինս է, միգուցե հովանավորել է պարոն Աբրահամյանը, և դա շատ լավ է, ավելի լավ էր կառուցել եկեղեցի, քան այլ բաներ»:

Շարմազանովի խոսքով՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման երեք պատճառ կա՝ դրամ/դոլար տատանումներ, սակավաջրություն և 88 օր ատոմակայանի աշխատանքի դադարում. «24 միլիոն դրամ պարտք է կուտակվել և այդ գումարը պետք է տրվի, որտեղի՞ց պետք է տանք, այլ աղբյուր գիտե՞ք, ասեք, ամենակարևորն այն է, որ ՀՀ քաղաքացին չի պատրաստվում վճարել այդ կառույցի շքեղության ծախսերի համար»,-ասաց նա:

ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ ցանկացած իշխանություն առաջին հերթին ինքն է դեմ թանկացման. «Դրա համար էլ Կառավարությունը որոշել է ռեզերվային միջոցներ գտնել, որպեսզի սոցիալապես անապահով ընտանիքների համար փոխհատուցում լինի»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ