17 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Անչափահաս երեխան մահակի միջոցով թույլ չի տվել ծեծել իր հորը/վիդեո/

Մոսկվայում երկու ավտոմենքենաների բախումից հետո վեճ է սկսվել վարորդների միջև: Նրանցից մեկը սկսել է մահակով հարվածել մյուս վարորդին: Վերջինիս անչափահաս որդին, տեսնելով կատարվածը, գետնից բարձրացրել է մահակը և սկսել հարվածել հորը նեղացնողին: Աստիճանաբար հավաքվել են մարդիկ և պահանջել դադարեցնել կռիվը: Ի վերջո, վարորդները հեռացել են դեպքի վայրից` չկանչելով իրավապահներին:

Բազմաթիվ արձագանքներ են եղել Հրանուշ Հակոբյանի կոչին

«Սիրիահայության վիճակն, իհարկե, ծանր է: Մեր Արտաքին գործերի նախարարն այնտեղ է, որոշում են ավելի շատ դուրս գալ, քան գնալ անվտանգ տարածքներ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա հայտնեց, որ վերջին քսան օրվա ընթացքում մոտ երեք հարյուր հոգի եկել է Հայաստան:  Նախարարն ասաց, որ սփյուռքահայերին ուղղված իր կոչից հետո բազմաթիվ արձագանքներ են եղել՝ […]

Ազատամարտիկի կոչը…/վիդեո/

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ շատերը նետվեցին պատերազմի դաշտ: Ամեն մեկը իր ունակությանը ու կամքին հարիր նվիրվեց ու դարձավ նվիրյալ: Արա Խուդավերդյանը նույնպես գնաց նվիրվելու: «Կոռնիձոր» ջոկատի հրամանատարը այսօր Բաշ-Ապարանի ճակատամարտի հուշակոթողին իր նվիրումը բերեց: Նա եկավ կոչով ու իր ցանկությամբ կիսվեց Henaran.am-ի թղթակցի հետ: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Ինչպիսի զգուշությամբ է Օբաման ծառ տնկում /ֆոտո/

Համացանցում հայտնվել է մի լուսանկար, որում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, կոստյումով, բահը ձեռքին զգուշորեն ծառ է տնկում: Լուսանկարը բուռն մեկնաբանությունների առիթ է դարձել: Օգտատերերը խորհուրդ են տալիս օբամային ձեռնոցներ էլ կրել, հետո փորձել ծառ տնկել կամ այդ գործողության համար էլ ավելի թանկարժեք կոշիկներ ընտրել:

Երվանդ Զախարյանի համար էլ ցանկալի չէ

 «Դա խորհրդարանական ուժերը կորոշեն, և իրենք կկայացնեն համապատասխան որոշում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով հարցին, թե կողմ է էլեկտրաէներգիայի թանկացման վերավերյալ խորհրդարանական լսումներ հրավիրելուն: Նա հավելեց, որ իր և բոլորի համար ցանկալի չէ էլեկրաէներգիայի սակագնի բարձրացումը և հանրային այսպիսի դժգոհությունը։ Նա նշեց, որ իր և ոչ մեկի […]

Խուլիգանություն Արաբկիրում

Մայիսի 27-ին, ժամը 21.00-ին, Երևանի Արաբկիրի 27-րդ փողոցի 1/6 շենքի պահակից ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` զենքով կրակել է շենքի դիմաց գտնվող շինության պատի տակ դրված շշերին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1993 թ. ծնված Գոռ Ս.-ն իր մոտ առանց թույտվության պահվող […]

«Հույս ունեմ, որ այդ մղձավանջը մոտենում է իր ավարտին». Լուսինե Բադալյան

Blognews.am-ի հարցերին է պատասխանում հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը: -Լուսինե, միշտ հանդես եք եկել որպես ակտիվ քաղաքացի, սակայն վերջին շրջանում բավականին պասիվացել եք։ Խոսակցություններ կան, որ դա ճնշումների արդյունք է, քանի որ քչացել են Ձեր հրավերները, աշխատավայրում խնդիրներ են առաջացել։ -Չէ, աշխատանքային առումով փոփոխություն բացարձակ չկա և չի եղել։ Որպես քաղաքացի՝ պասիվացում կա, քանի որ ավելի երիտասարդ […]

Մեր պատմության ընթացքում հաճախ ենք հաղթանակներ կռել պարտադրված ճակատամարտում

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: ԱԺ նախագահի ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ: Պետականության երազանքը մեր գիտակցության մեջ մշտապես ունենալով` պետություն ունենալու քիչ հնարավորություններ ենք ունեցել: Ավելի քան 95 տարի առաջ իրացնելով դրանցից մեկը` հռչակեցինք Հայաստանի առաջին հանրապետությունը: Ընդամենը հաշված տարիներ էին անցել Հայոց ցեղասպանությունից, […]

1 500 հայ քոչարի է պարել Ռոստովում /վիդեո/

Ռուսաստանի Ռոստով քաղաքում օրերս հայերը զանգվածային ազգային ավանդական «Քոչարի» պարն են պարել, հայտնում է donday.ru-ն: Մոտ 1500 մարդ՝ երեխաներ, մեծահասակներ Քոչարի են պարել Ռոստովի Սուրբ Հարություն եկեղեցու բակում։ Պարը տևել է մոտ 30 րոպե։ Մասնակիցների թվում եղել են նաև պրոֆեսիոնալ պարողներ՝ պարային խմբերի սաներ, ու մարդիկ, որոնք որևէ կապ չունեն պարի հետ։ Միջոցառմանն աջակցել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի