11 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

Սպասում են մեռնենք… /վիդեո/

12 տարի է  շարունակ  Կառավարության շենքի մոտ են հավաքվում Դալմայի այգիների նախկին հողօգտագործողները և պայքարում, որ ապօրինաբար իրենցից խլած այգիների համար փոխահատուցում ստանան։ Հիշեցնենք, որ 2003թ-ից հողը սկսեցին օտարել նախկին սեփականատերերից` մասնավոր բնակելի շենքեր կառուցելու համար, ինչպես նաև այգիները ընդհատվել են մայրուղով, որը Իսակովի պողոտան միավորում է Լենինգրադյան փողոցին։

 «Բոլոր ատյաններին դիմել ենք, բոլորը միաբերան ուղարկում են քաղաքապետարան, իսկ քաղաքապետն էլ ասում է միանշանակ կփոխահատուցենք, բայց սպասեք մինչև շինարարությունը կլինի։ Իմ կարծիքով նրանք լծակներ չունեն, որպեսզի շինարարություն սկսեն»,-ասում է նախկին հողօգտագործող Մանվել Արզումանյանը՝ հավելելով, որ բոլորն ասում են սպասեք, իսկ իրենք 12 տարի է, սպասում են, էլ ինչքան սպասեն։

Ըստ հողոգտագործողների իրենց հարցի լուծումը ոչ ոք չի տալու.«Այնքան կսպասեն մինչև մեռնենք»,-ասաց Արզումանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ