26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Տոնոյանը մեռավ.ո՞ւմից պահանջեն /վիդեո/

«Տոնուս» ՍՊԸ-ի գործնեությունից տուժած բնակիչները շարունակում են պայքարել իրենց վնասները ետ ստանալու ուղղությամբ:

Նրանք այսօր եկել էին Կառավարության շենքի մոտ, պատկան մարմնից իմանալու թե իրենց շինարարությունը երբ է սկսվելու և ինչ ընթացք է ստանալու։

Հիշեցնենք, որ մի խումբ  բնակիչներ 2006 թ. պայմանագիր են կնքել «Տոնուս քոնսթրաքշն» շինարարական ընկերության հետ, որպեսզի Դավթաշեն համայնքի և Փափազյան փողոցի նորակառույց շենքերում բնակարաններ ստանան։

Գումարները մուծել են «Արցախբանկում», իսկ ավելի ուշ ընկերությունը ճանաչվել է սնանկ, եւ հիմա բնակարանները հայտնվել են «Արցախբանկի» տիրապետության տակ։ Շինարարական ընկերության սեփականատեր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Տոնոյանը մահացել է, եւ հիմա չգիտեն ումից պահանջեն իրենց ավանդը։

«Մենք համաձայնագիր ենք ստորագրել «Արցախբանկի» հետ, որ իրենք պայմանագիր կնքեն նոր շինարարական կազմակերպության հետ՝ աշխատանքները վերսկսելու մասին»,-ասաց բնակիչներից Զոյա Թադևոսյանը։ Նա տեղեկացրեց, որ շատերը այսօր արդեն համաձայն են 14 տոկոս պահումով իրենց գումարները բանկից վերցնել։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ