04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գալուստ Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին

Գալուստ Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա ԴաչիչինԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 3-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչին:  Իվիցա Դաչիչի հետ Ազգային ժողով են այցելել ԵԱՀԿ նախագահի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցերով […]

Ռեֆերենս լաբորատորիան հայկական կողմին կհանձնվի եկող տարի

 Ռեֆերենս լաբորատորիան հայկական կողմին կհանձնվի եկող տարի Հայաստանի Հանրապետությունը շարունաբար ջանքեր է գործադրում սպառնալիքների նվազեցման ուղղությամբ: Այս առումով նշանակալի է ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև գործող «Կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվելիք տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը: Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ուղղությամբ ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Սպառնալիքների նվազեցման գործակալության Սպառնալիքների համատեղ նվազեցման ծրագրի […]

Սերգո Կարապետյանը դժգոհ է

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր կառավարության նիստին հայտարարեց, որ պտղատու ծառերն ու այգիները կարկտահարությունից պաշտպանելու համար Հայաստանում պետք է տարածել ցանցային եղանակը, քանի որ դրանց պաշտպանությունը 100% է։ «Մայիսի 19-24-ին հանրապետությունում տեղացած կարկտի հետևանքով Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի ու Շիրակի մարզերում գյուղատնտեսությանը վնաս է հասցվել, որի չափերը ներկայումս հաշվարկվում է և կներևկայացնեմ ավելի ուշ։ […]

«Հեյ անդաստիարակ, հեյ անօրեն, անբարո…». սկանդալ նախագահի շուրջ

Թուրքիայում հունիսի 7-ին տեղի ունենալիք ընտրություններին ընդառաջ շարունակվում են նախընտրական հանրահավաքները: Թուրքական «hbrdr.com» կայքի հաղորդմամբ` Քահրամանմարաշում (Մարաշ) ընտրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին սուր քննադատական խոսքեր է հնչեցրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին, գրում է  Ermenihaber.am-ը: Ստորև ներկայացնում ենք Էրդողանին ուղղված քննադատություններից առավել ուշագրավ հատվածները. -Հունիսի 7-ը հայրենի հողերը թողած […]

Վարչապետը հորդորեց հաշվարկել ֆինանսական միջոցները

Կառավարության այսօրվա նիստին Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը սկսեց ներկայացնել ՀՀ-ում առկա հակակարտակայանների իրավիճակը, ինչի մասին վարչապետն էր նախարարին հորդորել զեկուցել: Երիցյանը հայտնեց, որ  412 հակակարտակային կայանաներ են տեղադրված ՀՀ-ում, 72-ը՝ ԼՂՀ-ում, սակայն 5165-ն է պահանջը, իսկ առաջնային հակակարտակայանների պահանջը 1021 է: Նա ընդգծեց, որ Շիրակում ու Գեղարքունիքում ռադիոլակացիոն կայաններ են պահանջվում: […]

Հաճույքի համար փող կա. 168 Ժամ

Ծառայությունների ոլոիտը Հայաստանում այս տարվա հունվար-տպրիլ ամիսներին գրանցել Է 3.1% աճ: «168 Ժամը» հղում անելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը՝ տեղեկացնում է, որ ծառայություն ների ծավալը կազմել Է 341.9 մլրդ դրամ: Ինչի հաշվին Է գրանցվել այդ աճը: «Ծառայությունների ծավալները ըստ առանձին տեսակների դիտարկելու դեպքում միանգամից աչքի Է զարնում մեկ կոնկրետ տեսակի կտրուկ աճը: Խոսքը վերաբերում է մշակույթ, […]

Դրսից են հրավիրել՝ 2 միլիոն աշխատավարձով. Հայոց աշխարհ

Հայոց աշխարհ-ը գրում է, որ Հայաստանի Էլեկտրական ցանցեր ընկերությունը շարունակում է աշխատել իր ոճով: Ըստ տարածված տեղեկության, ՀԷՑ-ի ղեկավարությունը նոր աշխատակից է հրավիրել Վոլգոգրադից եւ նրա հետ 1 տարվա պայմանագիր է կնքվում՝ ամսական 2 միլիոն 200 հազար դրամ աշխատավարձով:

Պատրաստում են Սեյրան Օհանյանի հաջորդին. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «ԼՂՀ Պ նախարար Մովսես Հակոբյանն առաջիկայում հրաժարական է տալու պաշտոնից եւ տեղափոխվելու է ՀՀ: Ըստ նույն աղբյուրների, Հակոբյանը նշանակվելու է ՀՀ պաշտպանության փոխնախարար: Հակոբյանը, ըստ էության, չհերքեց սույն լուրերը: «Իսկ ինչա՞, չի կարելի տեղավախվել ՀՀ: Զինվորական մարդ եմ, ծառայում եմ հայկական բանակում, որտեղ էլ տեղափոխեն ծառայելու եմ: Երբ տեղափոխվեմ, կիմանաք» ,- […]

Սուրիկ Խաչատրյանի որդու հարցը կփակվի, եթե. Ժողովուրդ

Սյունիքի մարզպետ Մուրիկ Խաչատր­յանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մաս­նակցությամբ Գորիս քաղաքում տեղի ունենեցած ծեծի գործով սայլը տեղից չի շարժվում: Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ ՀՀ քննչական կոմի­տեն այս օրերին սպասում է գործով տու­ժող, Մոսկվայում վիրահատության են­թարկված Հարութ Զաքարյանին, որի Հա­յաստան վերադառնալուց, ցուցմունք տա­լուց հետո արդեն մեղադրյալների շրջա­նակը պարզ կլինի: Ըստ էության, եթե Հարութ Զաքարյանն իր ցուցմունքում գրի […]

Նախարարը՝ կնոջ համար. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը դեռ 2012թ գրել էր, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր մոտ աշխատանքի է ընդունել բարեկամ-հարազատներին և նրանց միջոցով շահավետ կառավարում է իրեն վստահված գերատեսչությունը: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ որ Արտեմ Ասատրյանն իր աներոջը՝ Լևոն Պետրոսյանին «տեղավորել» է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետազոտությունների ազգային ինստիտուտում՝աշխատանքի և զբաղվածության բաժնի պետի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի