18 Հունվարի, Saturday, 2025
KFC

Ինչու է Ժաննա Ֆրիսկեի ամուսինը կնոջ մահից 2 օր առաջ հեռացել /վիդեո/

Հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ամուսինը` Դմիտրի Շեպելեւը, որդու` Պլատոնի հետ միասին Բուլղարիայում հանգստի է եղել, երբ կինը մահացել է: Այժմ նա արդեն Մոսկվայում է եւ լրագրողներին պատմել է, թե ինչու է Ժաննայի մահից 2 օր առաջ վերցրել երեխային եւ հեռացել:

«Սուտ են այն լուրերը, թե իբրեւ ես իմացել եմ, որ Ժաննային ընդամենը օրեր են մնացել: Այն, որ Պլատոնին պետք է տանեի ծով, պլանավորված էր դեռեւս մեկ ամիս առաջ, տոմսերը գնել էինք: Ով կմտածեր, հենց այդպես դաժանորեն կհամընկնի: Կիրակի մենք թռանք Բուլղարիա, երկուշաբթի Ժաննան մահացավ: Սարսափելի համընկնում տեղի ունեցավ, որի համար ողջ կյանքում ցավելու եմ: Բայց ոչ մի փախուստի մասին, կամ որ ես երեխային խլել էի Ժաննայից, խոսք անգամ լինել չի կարող»,- ասել է հաղորդավար Դմիտրի Շեպելեւը:

Շեպելեւը պատմել է, որ իրենք ցանկանում էին հարսանիք անել, սպասում էին Ժաննայի բուժվելուն: Այդուամենայնիվ, Դմիտրին Ժաննայի ծննդյան օրը նրան մատանի էր նվիրել ու առաջարկություն արել, Ժաննան ասել էր` այո:

Հիշեցնենք, օրերս երկարատեւ ու ծանր հիվանդությունից հետո մահացավ ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն:

 
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ