Արգամի ծախսերը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն Արտաշատ և Ալավերդի քաղաքային համայնքների ղեկավարների հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրել: ԿԸՀ նախօրեին կայացած նիստում քննարկվել է ծառայության կողմից կազմված հիշյալ համայնքների ղեկավարների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագրերի վերաբերյալ տեղեկանքը: Ըստ այդմ՝ Արտաշատի քաղաքապետի պաշտոնին հավակնող […]





































