18 Հունվարի, Saturday, 2025
KFC

Երբ պատրաստ կլինի Երևան-Աշխատակ-Թալին ճանապարհը

ԱԺ-ի կողմից Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի միջանցիկ շինարարության համար 150 մլն դոլար վարկային համաձայանգրի քննարկմանը ՀՀԿ-ական Շիրակ Թորոսյանը հիմնական զեկուցող Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին հարցրեց, թե երբ են ավարտելու Երևան-Աշխատակ-Թալին ճանապարհատվածի ծրագիրը, որն ԱԺ-ն արդեն հաստատել է: Նա նաև հարցրեց, թե երբ է նախատեսվում հերթական ծրագիրը նախատեսել Գյումրի –Բավրա ճանպարահատվածի համար, որի վիճակն անմխիթար է:

Փոխնախարարը նշեց, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի համար Տրանշ մեկ և երկու նախագծերն իրականացման փուլի մեջ են: Տրանշ մեկով նախատեսվում էր Արտաշատից Աշտարակ ճանապարհը վերակառուցել, որի բետոմապտումն ավատվել է և արդեն կահավորման աշխատանքներ են ընթանում՝ լուսավորում և այլն: «Տարեվերջին այս ճանապարահատվածը կհանձնենք շահագործման»,-ասաց փոխնախարարը և նշեց, որ միաժամանակ նախատեսված է ծրագրի շրջանակներում անցկացնել ստուգման փուլը որակի համար:

 Թալին հատվածում ըստ փոխնախարարի՝ հողային նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում: Արթուր Առաքելյանը նշեց, որ ծրագրային ժամկետի հետ կապված խնդիր կար, որը կապված էր հողօտարման հետ և որը նրա պնդմամբ՝ իրենց հետ չէր կապված: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ