02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իննը տղու պապի եմ, հո թոռներիս բերանից չեմ կտրելու. Ռեմբոն զայրացած է /վիդեո/

Դեռ բաց վերքեր կան… Արցախյան ազատամարտի հետևանքները դեռ չեն ջնջվել: Ազատամարտիկների հարցը դամոկլյան սրի պես կախվել է իշխանության առաջ:Սոցիալական խնդրներին գումարվել են առողջական հարցերը: Շատերը չդիմանալով վերքերին գնում են մեզնից, հեռանում անվերադարձ … դրա համար են ասում՝ պատերազմները սկսվում ու այդպես էլ երբեք չեն ավարտվում…

Ազատամարտիկ Սեպուհ Ստեփանյանը(Ռեմբո) միայն վերջերս զգաց 1992 թվականից իր մարմնում բնակվող բեկորի առկայությունը: Զգաց, որովհետև մատները դժվարությամբ էին շոշափում կյանքի իմաստ դարձած կիթառի լարերը:

Առողջապահության նախարարություն մտավ ու պահանջեց.”Զարմացան, ասին՝ դու ռիսկ ես արել ստեղ գաս, նախկինում ընդհարվել էի նախարարի հետ: Ասեցի 9 տղա թոռ ունեմ, հո բերաններից չեմ կտրելու օպերացիա լինեմ: Պետպատվերա պետք ու վրահատվեցի”,-Henaran.am-ի թղթակցի հետ կիսվեց Ռեմբոն:

Ազատամարտիկի հոգում ցավ կա, ահագնացող զայրույթ.”Սիրտս ցավումա, վատ եմ զգում տղեքի վիճակը տեսնելով, ես գեղացի տղա եմ ու քաղաքականությունից էլ հեռու եմ”, -ասաց ազատամարտիկը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ