02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արտոնյալ վարկ

ԱԺ-ում քննարկվում է ՀՀ և Եվրասիական զարգացման բանկի միջև 2015թ-ի ապրիլի 14-ին ստորագրված Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային միջանցիկ շինարարության նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդումային վարկի տրամադրման մասին համաձայնագիրը: Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանի խոսքով՝ վարկի չափը 150 մլն դոլար է, առավելագույն ժամկետը 20 տարի, տրվում է 1, 65% տոկոսադրույքով:

Վարկից հինգ տարին արտոնյալ է, մայր գումարի մարումը նախատեսվում է իրակացնել ծրագրի իրականացումից 5 տարի անց: Արթուր Առաքելյանը նշեց, որ համաձայանգրով նախատեսված է՝ առաջինը՝ Ագարակից Քաջարան 20կմ ճանապարհի վերակառուցման աշխատանքներն են, երկրորդը՝ խորհրդատուի ծառայություններն են, վերահսկողության տեխնիկական աշխատանքների համար վճարվելիք գումարները, ինչպես նաև ինժեներական ծառայությունները, և երրորդը՝ վարկային համաձայնագրում նախատեսված են չնախատեսված ծախսեր 6, 850մլն դոլար:

Փոխնախարարը նաև նշեց, որ ծրագրով նախատեսվում է Իրանից դեպի Քաջարան ճանապարհահատվածը վերանորոգել, որ բարդ ռելեֆային գոտի է: Նախատեսվում է ճանապարհը լինի արագընթաց: Փոխնախարարը նաև նշեց, թե բանակցությունների արդյունքում հստակեցվել է, որ Իրանից էլ համանման ծրագիր է իրականացվում, որը գալու են և միանա այս նոր կառուցվող ճանապարհին, ինչն էլ հիմք է տալիս մտածել, որ տարածաշրջանային ճանապարհ է լինելու, որը Պարսից Ծոցը կմիացնի Սևծովյան երկրների հետ որպես տարանցիկ ճանապարհ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ