04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հյուրանոցի ավտոտնակում մեքենան ամբողջությամբ այրվել է

Հունիսի 9-ին, ժամը 04.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Եղվարդի խճուղու թիվ 126 հասցեում գտնվող «ԷՍ-ՎԷ» հյուրանոցային համալիրի ավտոտնակում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.36-ին, մարվել՝ 04.38-ին: Հյուրանոցային համալիրի առաջին հարկում` ավտոտնակում, ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-21015» մակնիշի 19 ՕL 486 պետհամարանիշով ավտոմեքենան:

Ավետիսյանների գործով ՀՀ գլխավոր դատախազությունը գաղտնի գրագրության մեջ է ռուսական կողմի հետ.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Թերթի տեղեկություններով՝ Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ՀՀ գլխավոր դատախազությունը ակտիվ գրագրության մեջ է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության հետ: Սակայն ողջ գրագրությունը հրահանգված է գաղտնի պահել, եւ այժմ հայտնի չէ, թե դրանց արդյունքում կողմերն ինչ պայմանավորվածության են հանգել: Հիշեցնենք՝ ի սկզբանե ենթադրվում էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պետք […]

Մովսես Հակոբյանը ՀՀ պաշտպանության նախարա՞ր.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ առ ժամանակ սառեցվել է Մովսես Հակոբյանի Երևան նոր աշխատանքի տեղափոխման հարցը. «Ինչ-որ ժամանակ հետո հնարավոր է, բայց ոչ մոտակայում»: Որոշ տեղեկություններով, այդ տեղափոխությունն Արթուր Աղաբեկյանին ԼՂ պաշտպանության նախարար նշանակելու կոնտեքստում է դիտվում, ինչն էլ ՀՅԴ-ի կոալիցիա մտնելու, ԼՂ Աժ ընտրություններում հաղթանակ տանելու արձագանքն է:  Ընդ որում, բավականին հեռուն […]

Մհեր Սեդրակյանը թույլ չի տա որդուն քաղաքապետ դառնալ.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն իր որդուն թույլ չի տա դառնալ քաղաքապետ, ինչպես թույլ է տվել վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ում որդին նախօրեին Արտաշատում քաղաքապետ ընտրվեց: Սեդրակյանը չցանկացավ պատասխանել այլ հարցերի՝ ասելով. «Եթե պատասխանեմ, դուք սաղ խառնելու եք»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Գեներալի որդու հարսանիքին ներկա էր ողջ քաղաքական էլիտան.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Հունիսի 7-ին Երեւանում հերթական էլիտար հարսանիքն է կայացել, մի քանի տասնյակ շքեղ մեքենաների շարասյունը զարմացրել է Արգավանդի վաճառականներին, որոնք ապշած պատմում էին, թե քիչ առաջ քաղաքում ինչքան Rolls-Royce կար՝ այստեղով անցավ: ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի որդու պսակադրությունը կայացել է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, իսկ խնջույքը նախկին […]

Յուրաքանչյուր նոր հայտնագործություն հարստացնում է մեր գիտելիքները Աստծո մասին

«Գիտական հայտնագործությունը նաև հոգևոր հայտնագործություն է: Գիտական և հոգևոր տեսակետների միջև հակասություններ չկան: Յուրաքանչյուր նոր հայտնագործություն այս աշխարհում հարստացնում է մեր գիտելիքները Աստծո մասին»: «Չէի՞ք պատմի կրոնի հանդեպ Ձեր ունեցած վերաբերմունքի մասին» հարցին պրոֆեսոր Թեյլորը պատասխանել է. «Մենք ընտանիքով «Բարեկամներ» հոգևոր համայնքի ակտիվ անդամներ ենք: Հոգևորը մեր կյանքի կարևոր մասն է, հատկապես ինձ և կնոջս […]

Ոչ ոք չհանդգնի

Ամեն մարդ պիտի գիտակցի, թե Աստծու պատկերով ստեղծված յուրաքանչյուր մարդ տարբեր կարողության տեր է։ Աշխարհի վրա ապրող միլիոնավոր մարդիկ որևէ մեկը մյուսին նման չի դեմքով և մտքով։ Ամեն մարդ ունի տարբեր տեսք ու կարողություն։ Ոչ ոք թող չհանդգնի նախանձով բոլորի կարողությունները իր վրա վերցնելու փորձ կատարել։ ԱՅԴՊԻՍԻՆ ԿԱՐՈՂ Է ՆՐԱՆՑ ՏԱԿԸ ՄՆԱԼ ՈՒ ՃԶՄՎԵԼ ԵՎ […]

Որոնք են կտավատի օգտակար հատկանիշները

Կտավատն օմեգա 3-ի ամենահարուստ աղբյուրներից է: Հետազոտությունների համաձայն` ամենօրյա սննդակարգում կտավատ ավելացնելով՝ կարող ես նվազեցնել սրտի հիվանդությունների հավանականությունը 46%-ով: Այն կանխարգելում է արյան կարմիր գնդիկների միախմբումը, ինչը կարող է անոթների խցանման պատճառ դառնալ: Կտավատը նվազեցնում է նաև կրծքի քաղցկեղի հավանականությունը: Ավելացրե´ք այն աղցանի, շիլայի կամ յոգուրտի մեջ: Գնե´ք այն աղացած և պահե´ք սառը տեղում: Ուտեմ […]

Սիրակ Գևորգյանը տեղում մահացել է

Հունիսի 7-ին, ժամը 21.00-ի սահմաններուն, Վայոց ձորի մարզում` Զեդեա գյուղից Հորադիս տանող դաշտամիջյան ճանապարհին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան երթևկելի մասից դուրս է եկել և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 8-ին, ժամը 06.30-ին, ուղևորներից մեկը` 1957 թ. ծնված Սիրակ Գևորգյանը, մահացել է: Կատարվում է քննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի