12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Խնդիրներ կան ԱՄՆ վիզայի ստացման հետ կապված

 ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են. ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական ծառայությունների վարչությունը ներկայումս ունի տեխնիկական խնդիրներ արտասահմանյան անձնագրերի ու վիզաների թողարկման համակարգերի հետ կապված: Խնդիրը կոնկրետ որևէ երկրի, քաղաքացիության փաստաթղթի կամ վիզայի տեսակի չի առնչվում: Այն անդրադառնում է ԱՄՆ քաղաքացիների ու ԱՄՆ մուտքի ցանկացած տեսակի վիզայի, այդ թվում՝ տուրիստական, գործնական, ուսանողական վիզայի դիմում ներկայացրած օտարերկրացիների վրա:  Հայցում ենք […]

Չպիտի փախնի դահլիճից. Զոհրաբյանը՝ Փաշինյանին

«Մի պահ ինձ մոտ դեժավյուի տպավորություն ստեղծվեց, ինձ թվաց, թե մենք քննարկում ենք ՀՀ-ի անդամակցության հարցը ԵՏՄ-ին, ես նայեցի նախագծի վերնագիրը և համոզվեցի, որ ընդամենը քննարկում ենք Ղրղզստանի հայտը ԵՏՄ անդամակցության վերաբերյալ, ոչ ավելին»,-Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ ելույթ ունենալով Ղրզստանի՝ ԵՏՄ-ի անդամակցության վերաբերյալ փաստաթղթի մասին: Զոհրաբյանը շեշտեց, որ ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության […]

Համահայկական ամառային 6 –րդ խաղերի ջահը Տավուշի մարզում է

Համահայկական ամառային 6 –րդ խաղերի  ջահը Տավուշի մարզում է :  Սա այն ջահն էր, որը վառվել էր Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում, հյուրընկալվել` Քարավաճառում, Վարդենիսում, ապա Բերդում: Սահմանամերձ Բերդում բնակիչները մեծ տոնախմբությամբ դիմավորեցին համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը : Համահայկական խաղերի ջահի ընդուման առիթով Բերդում կազմակերպվել էր բազմամարդ հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետ […]

Թերացող կազմակերպությունները գրավոր զգուշացվել են

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են վերջին երեք տարիների ընթացքում բազմաբնակարան բնակելի շենքերում գործող վերելակների շահագործման ու պահպանման նպատակով համայնքային բյուջեից տրամադրվող միջոցների ծախսերի և կատարված աշխատանքների լրացուցիչ ուսումնասիրությունները: Հաջորդ փուլով նախատեսվել է ուսումնասիրել նաև համատիրությունների կողմից հավաքագրվող գումարների հաշվետվությունները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել […]

«Շատ լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած»

«Հանրապետության նախագահն իր կարծիքն արդեն արտահայտել է, ԵՏՄ առաջնորդներն իրենց կարծիքներն արտահայտել են, մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանը պետք է խորացնի իր հարաբերությունները ԵՏՄ շրջանականերում, և ՀՀ-ի համար տնտեսական առումով շահեկան է վեց միլիոնանոց ղրղզական շուկան»,-այսօր Ազգային ժողովում արտահերթ ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Ղրղզստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագրից, որ քննարկվում է ԱԺ-ում: […]

Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի 1-ին մրցանակը շնորհվեց Իվա Միլետիչին

Հունիսի 14-ին եզրագիծը հատեց Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը` ջութակ մասնագիտությամբ։ Այս տարի խաչատրյանական մրցույթի առաջին մրցանակը ժյուրին շնորհեց Սերբիան ներկայացնող ջութակահարուհի Իվա Միլետիչին։ Ժյուրիի որոշմամբ երկրորդ մրցանակը կիսում են Դավիթ Արդուխանյանը (Ռուսաստան) և Անդրեա Օբիսոն (Իտալիա)։ Իսկ երրորդ մրցանակակիրներ դարձան Պիեռ Ֆրապիերը (Ֆրանսիա) և Մարիամ Վարդանյանը (Հայաստան)։ Մրցույթի շրջանակներում սահմանվել էին և հանձնվեցին […]

Թանկացումների նոր շրջան է սկսվելու

Տնտեսագետները վստահ են՝ Հայաստանում սկսվում է թանկացումների նոր շրջան: Էլեկտրաէներգիայի թանկացումը, բնականաբար, դառնալու է մի շարք ապրանքների թանկացման պատճառ: «Ամեն ինչ կարող եք սպասել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: «Ամեն մի ապրանքի մեջ կա էլեկտրաէներգիայի բաղադրիչ, ու թանկացումն էլ անխուսափելի է»,-նշեց նա: Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյանի խոսքով էլ՝ էլեկտրաէներգիայի թանկացմանը կհաջորդեն […]

Մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցում նախորդ շաբաթ կատարված աշխատանքների տեղեկագիր

Մայրաքաղաքի փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և բակային տարածքներում առկա արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով «Երքաղլույս» ՓԲԸ-ի կողմից իրականացվում են ամենօրյա աշխատանքներ` վնասված լամպերի փոխարինման ուղղությամբ: Մայրաքաղաքում առկա 56174 լամպերից շարքից դուրս էին եկել 1470-ը: Դրանցից 731-ը նորերով է փոխարինվել նախորդ շաբաթվա ընթացքում:  Մյուս, ինչպես նաև ընթացքում շարքից դուրս եկող լամպերի փոխարինման աշխատանքները կշարունակվեն այս […]

Պուտինն ու Ալիեւը խոսել են ԼՂ հակամարտությունից

Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում նախագահները խոսել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Ria novostin: Այլ մանրամասներ նա չի նշել: Հիշեցնենք, որ Պուտինը Բաքու է մեկնել` մասնակցելու Եվրոպական ամառային առաջին խաղերին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի