18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Շտապօգնության ծառայություն է դիմել 25 անձ

Հունիսի 23-ի լուսաբացին զանգվածային միջոցառման ժամանակ շտապօգնության ծառայություն է դիմել 25 անձ: 8-ը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», 4-ը` «Էրեբունի», 1-ը` «Արամյանց» բժշկական կենտրոններ և 2-ը` Մխ. Հերացու անվան առաջին համալսարանական հիվանդանոց: Բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածներից տասը ունեցել է թեթև քերծվածքներ, սալջարդեր, ստացել է առաջին բուժօգնություն:

Այս պահի դրությամբ` 8-ը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կետրոնում և պատրաստվում է դուրս գրման: Այսօր առավոտյան «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի` տարբեր վնասվածքներով և գտնվում են հետազոտման փուլում: Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:

 

 

 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ