Ավտոմեքենան շրջվել է
Հուլիսի 1-ին, ժամը 06.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ Նուբարաշենից դեպի Խարբերդի ամառանոցներ ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է, ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միտցուբիշի Իո» մակնիշի 34 QN 012 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, կողաշրջվել և այրվում է, մոտակայքում շրջված էլ. սյուն կա (հնարավոր […]





































