05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Թռչնագրիպի վտա՞նգ. մասնագետը զգուշացնում է /վիդեո/

«Թռչնագրիպը իր բնույթով նոր հիվանդությունների շարքում է դասվում, որովհետև մոտավորապես 100 տարվա պատմություն ունի: Համարվում է սուր ինֆեկցիոն, հպանցիկ, բարձր ախտածին հիվանդություն»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում թռչնագրիպի Հայաստան հնարավոր մուտքի հնարավորությանն անդրադարձավ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Թռչնագրիպի բարդությունը ի տարբերություն գրիպի այլ տեսակների՝ կայանում է նրանում, որ այն շատ արագ, 25 կոմբինացիաների տիրույթում մուտացիաների է […]

Թե ինչպես Հայաստանի դրոշն անհետացավ Ադրբեջանի լուսանկարից. ծաղրանկարներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունեցած ռազմական շքերթի լուսանկարներում Հայաստանի դրոշն անհետացել էր, չնայած այն հստակ երեւում էր ուղիղ եթերում, քանի որ Հայաստանի զինվորները քայլում էին ադրբեջանցիներից անմիջապես հետո: Լուսանկարն ակնհայտ ֆոտոշոփի արդյունք է, եւ այն մեծ քննադատության է արժանացել ֆեյսբուքահայ օգտատերերի շարքում: Հայերը այս կապակցությամբ հետաքրքիր ծաղրանկարներ են հրապարակել: […]

Առողջապահության նախարարը շնորհավորում է

      Ջերմորեն շնորհավորում եմ բուժքույրերի մասնագիտական տոնի կապակցությամբ։ Անհնար է գերագնահատել ձեր ունեցած դերակատարությունը առողջապահության համակարգի զարգացման գործում: Դուք մշտապես ոչ միայն հիվանդի, այլև բժշկի կողքին եք։ Ձեր մասնագիտական պարտականությունները կատարելով, ձեր բարի վերաբերմուքով դուք մի կողմից նպաստում եք հիվանդի արագ ապաքինմանը, մյուս կողմից` աջակից լինում բժշկին:    Ձեր ներկայությունը բժշկական հաստատություններում ձևավորում […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 14-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի` Ավան-Առինջի 1-ին, 2-րդ միկրոշրջանների, Աճառյան թաղամասի, Աճառյան 1-ին, 2-րդ նրբանցքների բազմաբնակարան շենքերի, մասնավոր տնատիրությունների, արտադրական ձեռնարկությունների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: […]

Բուժքրոջ օրը

Բուժքրոջ միջազգային օրը (International Nurses Day)  նշվում է ամեն տարվա մայիսի 12-ին: Դա Ֆլորենս Նայթինգելյի (Florence Nightingale) ծնդդյան օրն է , որը Ղրիմի պատերազմի ժամանակ (1853—1856) կազմակերպեց գթության քույրերի ծառայությունը: Բուժքույրերի խորհրդի (International Council of Nurses, ICN) որոշմամբ՝ բուժքրոջ միջազգային օր է ընտրվել մայիսի 12-ը: Բուժքույրերի խորհուրդը մասնագիտական հասարակական կազմակերպություն է, որի անդամ են համարվում […]

Արտակարգ պատահար. դիակի գլուխը կտրվել է տեղափոխելու ժամանակ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ Արտաշիսյան 73 /10 բնակարանի բնակիչը տևական ժամանակ է չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության […]

Ավտոմեքենայից գազի արտահոսք է եղել

Մայիսի 12-ին, ժամը 00.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 28/2 շենքի մոտակայքում ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Օպել» մակնիշի 34 VZ 261 պետհամարանիշով ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Ստամբուլում թուրքերը հարձակվել են սիրիացիներին պատկանող խանութների վրա և ավերել

Նախօրեին Ստամբուլի Գյուվերջինթեփե թաղամասում թուրք և սիրիացի երիտասարդների միջև տեղի ունեցած բախումները վերածվել են սիրիացիների ու նրանց ունեցվածքի վրա շարունակական հարձակումների, գրում է  Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Hurriyet»-ի` նախօրեին բախում է տեղի ունեցել վերոնշյալ թաղամասում բնակվող սիրիացի ու թուրք երեխաների միջև, ինչի ժամանակ ըստ լուրերի`մեկ թուրք երեխա է դանակահարվել: Դեպքից հետո թաղամասի թուրք երիտասարդները հարձակվել են […]

«Դաբրո պետք չի»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը հույս ունի, որ մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին Հայաստանը որևէ փաստաթուղթ կստորագրի: «Նախադրյալները կան, ունեցանք լսումներ այստեղ, որի ժամանակ ԵՄ ներկայացուցիչները և ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչները նշեցին, որ ավարտվել է այն փուլը, թե որ ծրագրերով և որ դաշտերում կարող են համագործակցել։ Վստահ եմ, որ առնվազն  դրա մասին […]

Եղանակը չի փոխվում

Հանրապետության տարածքում մայիսի 12-15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 12-15-ին էապես չի փոխվի, 16-ին կբարձրանա 3-5 աստիճանով: Երևանում՝ մայիսի 12-15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի