12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Եվս մեկ էլիտար հարսանիք. Հրապարակ

«Արդեն տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 1-ին Աժ ԲՀԿ–ական պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելոյի) եղբորորդու և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի դստեր հարսանիքն Է։ Խնջույքը կկայանա վերջին շրջանում էլիտայի սիրած հարսանքատեղիում՝ «Ֆլորենս» ռեստորանում։ Փեսան Աբովյանի ընտրությունների չկայացած թեկնածու Վարդան Մանուկյանի որդին Է, ով ընկերության տնօրեն Է։ Մարզպետի դստեր հետ ծանոթացել Է համալսարանում ուսանելու տարիներին։ Քավորը հանրությանը հայտնի […]

Գյումրիում բիզնես գործունեություն ծավալելու մտադրություննե՞ր ունի. Ժողովուրդ

«Գյումրի քաղաքի բնակիչները «Ժողովուրդ»-ին տեղեկացրել են, որ ՀՀ նախկին ոստիկանապետ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը վերջին շրջանում հաճախակի է լինում Գյումրիում։ Ըստ մեր զրուցակիցների՝ Սարգսյանը Գյումրիում բիզնես գործունեություն ծավալելու մտադրություններ ունի։ Ընդ որում, նա Գյումրի է գնում ծառայողական ավտոմեքենայով, որին նաեւ ուղեկցում են Գյումրիի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Երեկ «Ժողովուրդ»–ը զրուցել է Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ […]

Ինչի՞ համար է խիստ նեղացած Վիկտոր Դալլաքյանը. Հրապարակ

«Վերջին ամիսներին խորհրդարանի լիագումար նիստերին ներկա չի լինում Աժ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը, չնայած որ ամեն առավոտ նա պարտաճանաչ գործի Է գալիս։ Էդմոն Մարուքյանից պարտված վանաձորցի պատգամավորը, ըստ խորհրդարանական մեր աղբյուրների, անչափ նեղացած-նեղսրտած է ոչ միայն Մարուքյանի «լրացուցիչ» ակտիվությունից, կուսակցություն ստեղծելու լուսավոր հեռանկարից, այլև, առաջին հերթին, որպես իրավաբան՝ սահմանադրական բարեփոխումների ընթացքից իրեն մեկուսացնելու, սահմանադրական բարեփոխումների […]

Եկամուտներն ու ծախսերն անհամատեղելի են. Ժողովուրդ

«Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը նախորդ տարվա ընթացքում, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, 51 հազար դոլար արժեքով գնել է մեկ բնակարան և 8 հազար դոլարով՝ «Toyota Yaris 1.4» մակնիշի ավտոմեքենա։ Անցած տարվա վերջի դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 1 մլն դրամ, 31 հազար դոլար և 19 հազար […]

Արա Աբրահամյանն ո՞ւմ համար է կուսակցություն ստեղծում. Ժամանակ

«Արա Աբրահամյանը, փաստորեն, հրաժարվեց ՕԵԿ-ին աջակցելու գաղափարից և հայտարարեց նոր կուսակցություն ստեղծելու մասին։ Ո՞ւմ համար է նա կուսակցություն ստեղծում և հարթում դեպի իշխանության տանող ճանապարհը՝ ինքը չունենալով իշխանության մեջ որևէ դերակատարում ունենալու սահմանադրական իրավունք։ Քոչարյանական մամուլի կտրուկ վերակողմնորոշումից դատելով՝ կարելի է եզրակացնել, որ Աբրահամյանը կուսակցություն է ստեղծում Ռոբերտ Քոչարյանի համար։ Ի դեպ, մեր տեղեկություններով՝ քոչարյանական […]

Զուրաբյանը չի ներկայացել. Հայկական ժամանակ

«ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ինչպես և ենթադրվում էր, չի ներկայացել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ Պայքարի 6-րդ վարչություն, ուր նրան հրավիրել Էին երեկ։ Այս մասին մեր թղթակցին հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Զուրաբյանը 6-րդ վարչություն էր հրավիրվել փաստեր ներկայացնելու իր այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կաշաոել է […]

Դպրոցական երեխան ինքն իրենից ալերգիա ունի

Բրիտանիայում 7 տարեկան տղա երեխայի մոտ հազվադեպ հանդիպող հիվանդություն է հայտնաբերվել: Ջունիորը ալերգիա ունի գրեթե ամեն ինչից` կենդանիներից, ուտելիքից, խոտից, փոշուց եւ անգամ սեփական մարմնից: Մի անգամ երեխայի ուսուցչուհին զանգել է նրա մորը` Պաուլային եւ ասել, որ տղան դասի ժամանակ սկսել է խաղալ իր իսկ մազերի հետ, ապա կարմրել է ու սկսել ուռել: “Ջունիորը խաղացել […]

Ո՞ւմ հետ է կինը փոխել Բեզռուկովին

Դերասանուհի Իրինա Բեզռուկովան ամուսնու` Սերգեյ Բեզռուկովից բաժանվելուց հետո մեկնել էր Իտալիա` հանգստի: Վերադարձից հետո դերասանուհին սկսել է նկարահանվել երգիչ Ստաս Միխայլովի նոր տեսահոլովակում, որը կոչվում է «Սիրո քաղց», գրում է 7days.ru-ն: Տեսահոլովակում Իրինան կխաղա Միխայլովի սիրելիի դերը: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Տեղեկատվության տրամադրման նոր կարգ

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնից» տեղեկացնում են, որ 2015թ.-ի հոկտեմբերի 15-ին, ՀՀ  կառավարության նիստով ընդունվեց Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը: Ըստ այդմ, կսահմանվի նաև տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու ստորաբաժանումը, ինչպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի