31 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վիետնամի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Հոկտեմբերի 5-ին Հայաստանում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Նգույեն Թան Շոնը (նստավայրը` Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտեց, որ նա իր կարևոր ներդրումը կունենա հայ-վիետնամական բարեկամական հարաբերությունների առավել զարգացման գործում։ Դեսպան Թհան Շոնը շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար և նշեց, որ Վիետնամը շահագրգռված է Հայաստանի հետ […]

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է կրթամշակութային ոլորտի ներկայացուցիչներին ու գրադարանային համակարգի աշխատակիցներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ուսուցչի օրվա առթիվ և Գրադարանավարի օրվան  ընդառաջ քաղաքապետարանում հյուրընկալել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների, մշակութային կրթօջախների մանկավարժներին ու գրադարանավարներին: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Շնորհավորելով ներկաներին ու շնորհակալություն հայտնելով նրանց նվիրված աշխատանքի ու մատաղ սերնդի հայեցի դաստիարակման գործում ունեցած մեծ վաստակի համար` քաղաքապետ […]

Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտը հրդեհվել է /ֆոտո, վիդեո/

Այսօր հրդեհ է բռնկվել Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: Փրկարարներն ու հրշեջները դեպքի վայր են ժամանել, հրդեհի պատճառով մոտակա տարածքում խիտ ծուխ է, հայտնում է РИА “Новости”-ն: Հարկ է նշել, որ մարզադաշտն այս պահին հիմնանորոգվում է, որպեսզի Ռուսաստանը կարողանա մյուս տարի ընդունել Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Համացանցում հրդեհի կադրերն են հայտնվել, սակայն թե ինչ վնասներ է այն հասցրել, […]

Ոստիկանները գիտեին, թե ում են բերման ենթարկում. Արամ Մանուկյան

Առավոտյան «Չե՛ք, անցկացնի» շարժումը բողոքի ցույց էր իրականացնում Ազգային ժողովի առջև: Ցույցի ընթացքում ոստիկանների և ցուցարարների միջև քաշքշուկից հետո 21 հոգի բերման ենթարկվեց: Ոստիկաններն այդ ընթացքում փորձել են բերման ենթարկել նաև ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին: Լրագրողների հետ զրույցում Մանուկյանը տեսակետ հայտնեց, որ ոստիկաններն այնքան են լկտիացել, որ փորձել են բերման ենթարկել […]

Կհարցաքննե՞ն

Սեպտեմբերի 21-ին ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը կանչվել է հարցաքննության մամուլում հնչեցրած հայտարարությունների շուրջ ցուցմունք տալու համար: Նշենք, որ Սմբատ Հակոբ Հակոբյանը իր տանը հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրեց իր և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) հեռախոսազրույցի սղագրությունը և մեղադրեց Հայրապետյանին իր հանդեպ բռնի գործողություններ իրականացնելու պատվիրատուն լինելու մեջ: Henaran.am-ի հետ զրույցում տազատամարտիկի փաստաբան Տիգրան […]

Հնդկաստանում լայն թափով զարգանում է բժշկական տուրիզմը

ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությունը մասնակցում է հոկտեմբերի 5-7-ը Նյու Դելիում անցկացվող «Հնդկաստանի առողջապահության առավելությունները-2015» խորագրով միջազգային համագումարին: Այս մասին հայտնում է առոջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Լայնածավալ միջոցառումը համախմբել է աշխարհի 65 երկրի շուրջ 600 մասնակցի, որոնք  ծանոթանում են Հնդկաստանի առողջապահական համակարգին, այցելում բժշկական կազմակերպություններ, հանդես գալիս զեկուցումներով: Կլոր սեղանների ընթացքում պատվիրակներին կներկայացվի երկրի բժշկագիտական փորձը,  […]

Ինչի՞ց էր վիրավորվում նախկին ուսուցիչ պատգամավորը

Հոկտեմբերի 5-ին ուսուցչի օրվան ընդառաջ դպրոցի նախկին տնօրեն, պատգամավոր Ռուզան Մուրադյանը Henaran.am-ին պատմել է ուսուցչական իր առաջին փորձի մասին: Պատգամավորը հիշում է, թե ինչպես էր առաջին անգամ ստանձնել  դասղեկի պարտականությունները: «Այն ժամանակ դասավանդում էի ֆիզիկա առարկան, հիշում եմ, որ վիրավորվում և վատ էի զգում, երբ իմ առարկան չէին սովորում: Իսկապես սրտանց վիրավորվում էի և փորձում […]

Հովհաննես Զանազանյանի հոգեհանգիստն այսօր է, հուղարկավորությունը` վաղը

Հովհաննես Զանազանյանի հքգոհանգստի արարողությունն այսօր է` հոկտեմբերի 5-ին` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Իսրայելյան: Նշենք, որ հանրահայտ ֆուտբոլիստի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու վաղը` սեպտեմբերի 6-ին` նույն եկեղեցուց: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը մահացել էր հոկտեմբերի 4-ին` երկարատաև հիվանդությունից հետո:  

Մեկնարկել է «Խաղաղապահ գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա համաժողովը

Հոկտեմբերի 5-ին Երևանում, ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը մեկնարկել է «Խաղաղապահ գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա համաժողովը՝ ««Հաստատութենաշինություն և կարողությունների զարգացում հանուն խաղաղության». ՄԱԿ-ի Փորձագիտական խմբի առաջարկությունների ազդեցությունը ապագա առաքելությունների վրա» խորագրով, որի համակազմակերպիչն է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը: Համաժողովը կընթանա հոկտեմբերի 5-6-ը: Համաժողովը խաղաղապահության հիմնախնդիրներին նվիրված առաջին միջազգային փորձագիտական քննարկումն է՝ ՄԱԿ-ի Գլխավոր […]

Հայաստանում կկայանա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովը

Հոկտեմբերի 10-ից 11-ը Երևանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանը: Միջոցառմանը մասնակցելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, Ֆրանկոֆոնիայում նախագահող Սենեգալի արտգործնախարար Մանքյոր Նդայեի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի անունից հրավերներ են ուղարկվել Ֆրանկոֆոնիայի անդամ և դիտորդ, 5 մայրցամաքներ ներկայացնող 80 պետությունների արտաքին գործերի նախարարներին: Ընդհանուր առմամբ, համաժողովին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի