07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՆ նախարարը Մոսկվայում կքննարկի դեղերի շրջանառության հարցը

Դեղամիջոցների շրջանառության թեման լայնորեն կքննարկվի հոկտեմբերի 28-ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նախարարական նիստում, որին կմասնակցի նաև ՀՀ առողջպահության նախարար Արմեն Մուրադյանը:  Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական առայությունը:

Միջոցառման շրջանակում անդրադարձ կկատարվի դեղերի գրանցման ընթացքում դրանց համափոխարինելիությունը որոշող գործընթացի ներդրման, ինչպես նաև 2014թ. դեկտեմբերին ստորագրված «Բժշկական սարքավորումների շրջանառության միասնական կանոնների և սկզբունքների մասին» Համաձայնագրի իրականացման համար Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից մշակված իրավական ակտերի նախապատրաստական աշխատանքների ավարտին վերաբերող հարցերին:

Նշենք, որ 2015թ. հոկտեմբերի 14-ին Աստանայում  դեղամիջոցների շրջանառությանը նվիրված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի  նիստի ժամանակ որոշում էր կայացվել «Դեղերի շրջանառության մասին» Համաձայնագրի իրականացման շուրջ տարակարծությունների քննարկման նպատակով կազմակերպել նախարարական խորհրդակցություն:

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ