06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նաիրիտի վերագործարկման համար 200 մլն դոլարի ներդրում է հարկավոր. Երվանդ Զախարյան

Նաիրիտ գործարանի հետ կապված բոլոր երեք  ուսումնասիրույթւոնների պատասխանները, վերլուծություններն ու առաջարկությունները կառավարությունն ունի: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին: «Երեք ուսումնասիրությունների արդյունքները հիմք են տալիս, որ կառավարությունը որոշակի եզրահանգման գա:  Վերջին ուսումնասիրությունը, որն առիթ եղել է քննարկելու ԱԺ-ում, […]

Հաստատ սնայպեր էր. Չորաթանում մեքենայի վրա են կրակել/ֆոտո/

Րոպեներ առաջ հակառակորդի կրակոցը վնասել է Չորաթան գյուղի բնակիչ Հայկ Բաբայանի մեքենան: Բաբայանը կարծում է, որ դիպուկահարը ցանկացել է հրդեհել մեքենան: Այս մասին ասաց Բաբայանը Henaran.am-ի հետ զրույցում: «Հաստատ սնայպեր էր:Անակնկալի եկա, արագ կանգնեցրի մեքենան ու պատսպարվելու համար հարմար տեղ գտա: Այդ պահին դաշտում էի ու հասկացա, որ գնդակը կարող էր ինձ դիպչել»,-ասաց:

Զինված ուժերի առջև դրված խնդիրները լիարժեք կատարում ենք. Սեյրան Օհանյան

«Այն խնդիրները, որոնք այսօր առօրյայում դրված են ՀՀ Զինված ուժերի առջև, մենք լիարժեք կատարում ենք»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահամանային լարվածությանն՝ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Չեմ կարծում, թե առօրյա նման խախտումների համար պետք է ձայն բարձրացնել, աղաղակել: Եթե այդպիսի փոքր խնդիրներին մեր ԶՈՒ-ն ի վիճակի չէ պատասխանել, մեծ պաշպանության […]

Կառավարությունը զբաղվում է Վանաձորի Քիմպրոմի խնդրով. Վարչապետ

«Վանաձորի Քիմպրոմի հարցով զբաղվում են, Լոռու մարզպետարանը զբաղվում է, դա մասնավոր ընկերություն է, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը նույնպես զբաղվում է»,- Այս մասին այսօր լրագրողներիհետ զրույցում, անդրադառնալով Քիմպրոմի աշխատակիցների աշխատավարձերի պարքին, ասաց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Պետք է սեփականատերը լուծում տա»,- հակիրճ նշեց վարչապետը:

Նալբանդյանն ու Մամեդյարովը Նյու Յորքում կհանդիպեն սեպտեմբերի 24-25-ը

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն Նյու Յորքում` սեպտեմբերի 24-25-ը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարը, գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Մամեդյարովը հայտնել է, որ նախ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առանձին-առանձին հանդիպումներ կունենան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, այնուհետև կկայանա համատեղ հանդիպումը: «Վերջին շրջանում հաճախակիացել են […]

Մեկնարկել են պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ մեկնարկել են ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները: Սեպտեմբերի 16-ին ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, Սպորտի և երիտասարդության հարցերի, Մշակույթի, Սփյուռքի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էներգետիկայի և բնական պաշարների, Գյուղատնտեսության, Բնապահպանության, Քաղաքաշինության նախարարությունների, ՀՀ սահմանադրական դատարանի, Քննչական կոմիտեի, Հատուկ […]

Կառավարությունը փող ունի և վճարելու է. Հովիկ Ավրահամյանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի սակագանի 7 դրամը կառավարությունն ինչպես  նախկինում հայտարարել է՝ փոխհատուցելու է: «Մենք ինչպես ասել ենք մեր խոսքում ազգաբնակչության և ՓՄՁ-ների 7 դրամ տարբերությունը, այո,  վճարելու ենք: Հիմա աշխատանքը գնում է: Այսօր էլ մի հոդված կար, որ կառավարությունը փող չունի, կառավարությունը փող ունի և վճարելու […]

19 ամյա Սյուզիին բռնաբարել ու սպանել են.մայրը պատիժ է պահանջում/վիդեո/

Սաթենիկ Գևորգյանն այդ օրն անհանգիստ էր: Չէր ուզում անհանգստությունը կապել միակ դստեր՝ Սյուզիի հետ, որը աշխատավայրում էր: Երբեք աշխատանքից հետո չէր ուշանում: Խանութը, որտեղ աշխատում էր աղջիկը, ընդամենը 200 մետր էր հեռու տնից: … Տեղի ունեցածը սարսափելի էր: Սաթենիկի կյանքնը փոխեց իր գույները, երբ հասկացավ, որ միակ դուստրը այլևս իր կողքին չի լինի: Վթար` սա առաջին […]

Սննդի անվտանգության ծառայությունից հերքում են թունավորման դեպքը

Սննդի անվտանգության պետական ծառայությունից Henaran.am-ին հայտնեցին, որ իրենց տեղեկություններով Թալինում թունավորման դեպք չի գրանցվել. «այսօրվա առումով թունավորման դեպք չկա՝  մեր մասով»: Հիշեցնենք, որ Թալին քաղաքից առավոտյան ահազանգ էր եղել Henaran.am-ի խմբագրություն՝ թունավորման դեպքի առիթով: Պարզաբանումից բացի, ծառայության մամուլի բաժնից ավելացրին. «Թող զանգահարեն մեզ տեսնենք ինչ խնդիր կա»:

Ասել է, էլի է ասում /վիդեո/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով` ԵԱՏՄ երկրներում  առևտրաշրջանառությունը ռուբլով իրականացնելու իր առաջարկը վերաբերվել է էներգակիրներին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետը՝  անդրադառնալով ԵԱՏՄ վերջին նիստում իր կողմից արված առաջարկին: Նկատենք, որ վարչապետի այս առաջարկը տարատեսակ մեկնաբանությունների եւ անհամաձայնությունների առիթ է դարձել: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի