27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Նոյեմբերի 23-ից կգործարկվեն նոր արագաչափեր

Երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների ու արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

2015 թվականի նոյեմբերի 23-ից գործարկվելու են Երևան քաղաքի Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները:

Նոյեմբերի 23-ից Վանաձոր քաղաքի Գր. Նարեկացի փողոցում կգործարկվի 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 50 կմ/ժ է, Արագածոտնի Օհանավան համայնքի վարչական տարածքում կգործարկվի 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի վարչական տարածքում նոյեմբերի 23-ից կգործարկվի 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է, Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի վարչական տարածքում կգործարկվի 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունն աշխատանքային օրերին ժամը 08.00-ից մինչև 18.00-ն 40 կմ/ժ է, իսկ մնացած օրերին և ժամերին՝ 60 կմ/ժ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ