13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ձյուդոիստին կառավարությունը ազատեց զինվորական ծառայության զորակոչից

Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքականի անդամ, մինչև 66 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Ֆերդինանդ Կարապետյանին ՀՀ կառավարությունը ազատեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից: Հիմնավորման համաձայն` Կարապետյանը նախապատրաստվելու և մասնակցելու է 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային մրցաշարերին, 2017-2018 թվականների Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Կարապետյանը 2013 թվականին Ռուսաստանի Դաշնության ձյուդոյի առաջնությանը գրավել է […]

«Անձեռմխելի» կարմիր գծերն ու աղբամանները

Երևանի փողոցների երթևեկելի հատվածներում տեղադրվել են մեծ աղբամաններ, որոնք փորձության են ենթարկում վարորդներին և հետիոտներին: Խոսքը անմիջապես խաչմերուկներում` փողոցի բանուկ հատվածում, հետիոտնային անցման վրա դրված աղբամանների մասին է: Ինչպես երևում է ստորև բերված նկարներում` աջ գծով երթևեկող վարորդը կամ պետք է բախվի աղբամանին, կամ շրջանցի այն և խոչընդոտի զուգահեռ գնացող մեքենայի երթևեկությանը: Խնդրի առնչությամբ դիմեցինք […]

Կառավարությունը կպայքարի էլեկտրաէներգիայի ապօրինի սպառման դեմ

Այսօր՝ նոյեմբերի 12-ին  կառավարության հերթական  նիստում հաստատվեց «Էլեկտրական էներգիայի բաշխման համակարգում էլեկտրական էներգիայի ապօրինի սպառման դեպքերում սպառված էլեկտրական էներգիայի քանակի հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» որոշումը: Ըստ որոշման հիմնավորման՝ այսօրվա դրությամբ Հայաստանում ապօրինի սպառած էլեկտրաէներգիայի քանակի հաշվարկման մեթոդաբանություն գոյություն չունի: Ուստի անհրաժեշտ է մշակել ՀՀ կառավարության նորմատիվ որոշման նախագիծ, որը կարգավորող մարմնին և շահագործող կազմակերպությանը  հնարավորություն […]

50 միլիոն դրամ՝ Տուլայի մարզում ավտովթարից տուժածներին օգնելու համար

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 2015 թվականի նոյեմբերի 3-ին ՌԴ Տուլայի մարզում տեղի ունեցած՝ Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով տուժած անձանց պետական աջակցություն ցուցաբերելու համար կառավարության պահուստային ֆոնդից տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել` 50 միլիոն դրամ, որից յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին կտրվի 1 միլիոն 500 հազար դրամ, Հայաստանի և Ռուսաստանի  հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորները կստանան […]

Առանց արհեստական բաժանումների

Կին պատգամավորների կողմից ինքնաբացարկի դեպքում նրանց մանդատի փոխանցման հարցը վերամշակման կարիք ունի: Այս հարցի շուրջ , այսօր՝ նոյեմբերի 12-ին, կառավարության հերթական  նիստում հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նախարարը ներկայացրեց  արդարադատության նախարարության բացասական եզրակացությունը «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների օրինագծի վերաբերյալ: Նշենք, որ օրինագծի հեղինակը ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն է: Ըստ Մարուքյանի հեղինակած օրինագծի, եթե կին պատգամավորը հրաժարվում […]

Սերժ Սարգսյանը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները:

Ահաբեկչություն Եգիպտոսում․ կան զոհեր /վիդեո/

Եգիպտոսում՝ Սինայում, ահանեկչություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում 9 հոգի է մահացել։ Ահաբեկիչները պայթեցրել են տեղի առանձնատներից մեկը, ինչի հետեւանքով ընտանիքի անդամները մահացել են։ Նրանց թվում երկու երեխա է եղել՝ 3 եւ 16 տարեկան։

36 մլն` Մերիլին Մոնրոյի համար

Նյու Յորքի «Christie’s» աճուրդում 36 մլն դոլարով վաճառվել է «կոմերցիոն փոփ-արթ» ուղղության հիմնադիր համարվող ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի «Չորս Մերիլին» կտավը` Մերիլին Մոնրոյի  դիմանկարը: Ուորհոլը աշխատել է շոու-բիզնեսի ներկայացուցիչների, հանրահայտ քաղաքական գործիչների հետ: Նրան են պատկանում տարբեր ժամանակներում արված՝ Էլիզաբեթ Թեյլորի, Ջիմ Մորիսոնի, Միգ Ջագերի, Էլվիս Փրեսլիի, Ռիչարդ Նիքսոնի, Մաո Ցզե Դունի, Ջոն Քենեդու դիմանկարները:

Կրկին անձրև

Հանրապետության տարածքում նոյեմբերի 12-ին, 14-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 13-ին, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 13-ի գիշերը, 14-ին, 15-ի գիշերը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով: Երևանում նոյեմբերի 12-ին, 14-ին հնարավոր է անձրև: 13-ին, 15-16-ին սպասվում է առանց […]

ԱԺ-ում նոր օրենքներ ընդունվեցին

Այսօր՝ նոյեմբերի 12-ին մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստի երրորդ օրը: Նիստի մեկնարկին քվերակության դրվեցին մի շարք օրենքի նախագծեր: Կառավարության կողմից ներկայացված ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ 85 կողմ, 3 դեմ և 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց: Հարկերի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ` 88 կողմ, 2 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի