23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Րաֆֆի Հովհաննիսյանը հանձնաժողովի անդամների տեղերը վաճառել կամ նվիրել է ՀՀԿ-ին. Ժողովուրդ

««Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ որոշել էր Հայաստանի լրագրողներին պատվել իր ասուլիսով։ Հովհաննիսյանի ասուլիսն ինքնին իրադարձություն է, քանի որ նա մշտապես անձնական ինչ-որ գործերով գտնվում է արտերկրում՝ հիմնականում ԱՄՆ-ում։ Նույնիսկ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը նրա համար առիթ չեղավ մեկ ամսով Հայաստանում մնալու։ Եվ, ահա, հիմա, երբ մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ Է մնացել սահմանադրական փոփոխությունների […]

Զինված խմբի կալանավորումը պետք Է տեղի ունենար ավելի ուշ. Ժամանակ

««Ժամանակի» աղբյուրի տեղեկացմամբ՝ Նորք-Մարաշում զինված խմբի կալանավորումը պետք Է տեղի ունենար ավելի ուշ, դեկտեմբերի 1-ին ավելի մոտ ժամանակ, երբ խմբի ավելի մեծ թվով անդամներ հավաքված կլինեին նույն վայրում, սակայն խմբի անդամները կանխազգալով, որ իրենց գործունեությունը հայտնվել Է հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, որոշել են ավելի շուտ իրականացնել իրենց ծրագիրը»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հայտնի է Արա Աբրահամյանի կուսակցության անունը. Ժողովուրդ

««Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանն արդեն որոշել Է, թե երբ Է հրավիրելու իր կողմից ստեղծելիք նոր կուսակցության հիմնադիր համագումարը։ Արդեն հայտնի Է, որ կուսակցությունը կոչվելու է «Ազգային միասնություն»։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ նոր կուսակցության ծրագրի կազմման վրա այս օրերին ակտիվորեն աշխատում են տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը, Երվանդ Բոզոյանն ու Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը։ Ասել կուզի՝ […]

Հանրաքվեին ընդառաջ` «ձեռքերը լվացել է». Հրապարակ

«Արմավիրի մարզից մեծամասնական պատգամավոր ՀՀԿ-ական Ալիկ Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը, «ձեռքերը լվացել է» սահմանադրական փոփոխություններից և անգամ իր ընտրատարածքում քարոզչություն չի անում։ Երեկ նա մեր լրագրողին ասել է. «Դե, կարդում են, հասկանում են, Դուք ինչ եք հասկանում քարոզչություն ասելով»։ Մեզ պատմել են, որ Դուք մերձավորների մոտ դժգոհել եք, թե այնպես չարեցին, որ մարդ նորմալ փող աշխատի […]

Ձմերուկի կեղեւի բուժիչ հատկանիշները

Ձմերուկի կեղեւը բազմաթիվ օգտակար հատկանիշներ ունի։ Օրինակ այն օգտակար է օստեոխոնդրոզի դեպքում։ 300-400 գրամ թարմ ձմերուկի կեղեւը լցրեք լոգարանի մեջ, լոգանք ընդունեք այդ ջրով։ 15 օրվա ընթացքում ամեն օր կրկնեք՝ օրական մեկ անգամ։ Եթե ձեռքերն ու ոտքերը ուռչում են, 1 թեյի գդալ ձմերուկի կեղեւի քերուքը լցրեք ջրի մեջ, եռացրեք, թողեք սառչի ու օրական 3-4 անգամ […]

Սևանա լիճ բաց է թողնվել 371 000  գեղարքունի և ամառային իշխանի մանրաձուկ

ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և պատասխանատու այլ կազմակերպությունների մասնակցությամբ ՀՀ պետական բյուջեով նախատեսված ձկնապաշարների համալրման ծրագրի շրջանակներում Սևանա լճի Ձկնգետ գետի /Ծովագյուղ համայնք/գետաբերանին ս.թ. նոյեմբերի 27-ին իրականացվել են գեղարքունի և ամառային իշխանի մանրաձկան բացթողնման աշխատանքներ: Սևանա լիճ նախատեսված էր բաց թողնել 366 667 մանրաձուկ՝ 166 667 գեղարքունի և 200 000 […]

343 կգ կշռող կինն ամուսնանում է /ֆոտո/

33-ամյա Սյուզան Էմանը 343 կիլոգրամ է կշռում։ Նա Մեծ Բրիտանիայի ամենագեր կինն է եւ երազում է դառնալ «ողջ պատմության մեջ ամենագեր կինը»։ Այդ հարցում թերեւս կկարողանա նրան օգնել նրա փեսացուն՝ 35-ամյա Փարքեր Կլարկը, ով խոհարար է։ Զույգը ծանոթացել է նախորդ տարի եւ այժմ պատրաստվում է ամուսնանալ։

Նախարարը սպանդանոց է այցելել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն Ահլ ալ-Բեյթի Համաշխարհային Համագումարի գլխավոր քարտուղար Այաթոլլա Մոհամմադ Հասան Ախթարիի հետ  այսօր  Արարատի մարզի Մասիս քաղաքում այցելել է 2015 թվականի օգոստոս ամսին շահագործման հանձնված «Ոսկե կացին» ՍՊԸ-ի սպանդանոց, որտեղ մորթն իրականացվում է «հալալ» կանոնների համաձայն: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ներկա էին նաև ՀՀ-ում […]

Կեղծ անձնագրերի միջոցով իրականացվել է անօրինական միգրացիա

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են կեղծ անձնագրերի միջոցով կազմակերպված անօրինական միգրացիայի դեպքեր։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: 2015 թվականի նոյեմբերի 9-ին  քաղաքացուց հաղորդում է ստացվել, իր և երկու որդիների՝ մշտական բնակության նպատակով Շվեդիա մեկնումը կազմակերպելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի