06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Մի հատ «ոչ» նկարեք՝ պատռեմ». ընտրատեղամասում արդեն տոնում են /թարմացված/

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղակայված 8/25 տեղամասում  շարունակվում է հաշվարկը: «Այո» և «ոչ» քվեաթերթիկների տրցակների քանակից կարելի է ենթադրել` հաղթում է «այո»-ն: Հաշվարկին ներկա դիտորդները արձանագրում են պրոցեսի ողջ ընթացքը: «Այո»-ի կողմնակիցները ոգևորված են:

«Մի հատ «ոչ» նկարեք՝ պատռեմ»,-նետեց հանձնաժողովի անդամներից մեկը:  Րոպեներ առաջ 8/25 տեղամասում  ավարտվեց հաշվարկը: Նախնական հաշվարկով Սահմանադրության փոփոխված փաթեթին «այո» է ասել 526 ընտրող, «ոչ» է քվեարկել 306 ընտրող, անվավեր է ճանաչվել 29 քվեաթերթիկ: Քվեարկել է 861 ընտրող:

Մալաթիա-Սեբաստիայի  8/25 տեղամասում  «այո»-ն նախնական տվյալներով հաղթեց:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ