18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Առաջնագծում ադրբեջանական ԶՈւ ավագ լեյտենանտ է սպանվել

Սոցիալական ցանցերում ադրբեջանական բաց, ոչ պաշտոնական աղբյուրներից Razm.info-ին հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 5-ին առաջնագծում՝ Ադրբեջանի Տերտերի շրջանի հատվածում, սպանվել է Ադրբեջանի բանակի ավագ լեյտենանտ, 1988 թ. ծնված Մոլլաև Աբդուլլա Մոլլա օղլուն (Mollayev Abdulla Molla oğlu), ևս 2 զինծառայող վիրավորվել են:

Պաշտոնական աղբյուրներն ու ադրբեջանական լրատվակայքերն այս մասին դեռ լռում են:

Հիշեցնենք, որ երեկ՝  դեկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) հատվածում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձը կանխելիս զոհվել է ՊԲ զինծառայող, 1995 թ. ծնված Էրիկ Էդիկի Գրիգորյանը: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը քիչ անց հայտարարել էր, թե իբր հայկական կողմն է փորձել դիվերսիա իրականացրել, ինչի հետևանքով ադրբեջանական բանակի ենթասպա է վիրավորվել:

Լուսանկարը` Razm.info

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ