19 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հասան ԿԸՀ-ի շենք. մուտքի ճանապարհը փակ է

«Նոր Հայաստանի» երթը հասավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենք։ Այստեղ ոստիկանները փակել են շենք տանող մուտքը։

Մոսկովյան փողոցում ճաղավանդակներ են դրել, ոստիկանները պատ են կազմել եւ թույլ չեն տալիս երթի մասնակիցներին առաջ շարժվել։ Նրանք ժամանակ տվեցին, որ կամ ԿԸՀ-ի շենքի մուտքը բացեն եւ թույլ տան իրենց պահանջները այնտեղ ընթերցել կամ էլ ԿԸՀ-ից մեկը դուրս գա եւ հանդիպի իրենց հետ։

«Մենք պահանջում ենք անվավեր ճանաչել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն»,- հայտարարեց Անդրեաս Ղուկասյանը:

«Նոր Հայաստանի» անդամները հայտարարեցին, որ եթե 20 րոպեից ԿԸՀ ներկայացուցիչները չիջնեն, իրենք կգրոհեն ոստիկանական պատնեշը։

ԿԸՀ-ից ոչ ոք չիջավ, եւ երթի մասնակիցները որոշեցին հետ դառնալ Ազատության հրապարակ` այնտեղ քննարկելու իրենց հետագա անելիքները։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ