18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Բա դուք նամուս ունե՞ք.Ահազանգ

«Աշտարակի մի հուսահատ  քաղաքացի ֆեյսբուքով  ինձ է ուղարկել քաղաքի Կոմիտասի անվան այգու լուսանկարներ, որտեղից  ակնհայտորեն երևում է մարզպետարանի ու Աշտարակի քաղաքային իշխանության  անորակ դեմքը»,-այպիսի բովանդակությամբ հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: «Քաղաքի միակ այգու  խանձված, կանաչազուրկ տեսքը  վկայում է այն մասին, որ  այնտեղ տեր ու տիրական, մտահոգ  ղեկավար  չկա, նշանակում […]

Ընտրական օրենսգիրքը պետք է նախապես հրապարակվեր եւ քննարկվեր. Լարիսա Ալավերդյան

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն, մարդու իրավունքների նախկին պաշտպան  Լարիսա Ալավերդյանի համար կարեւորագույն նշանակություն ունի Ընտրական օրենսգիրքը, որը դեռեւս չի հրապարակվել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ  Լարիսա Ալավերդյանը նշեց, որ Ընտրական օրենսգիրքը գոնե պետք է նախապես քննարկման դրվեր: «Ասում են՝ համամասնական ընտրակարգ, բայց սա շատ քիչ է հասկանալու համար, թե իրականում իրենից ինչ է ներկայացնում այս […]

Հայկ Կյուրեղյանին էլի չթողեցին մասնակցել սեփական դատական նիստին

  Դատավորն ընդառաջեց միայն մեկ անգամ․ Կյուրեղյանը կրկին չի մասնակցել իր գործով նիստին Դատավոր Արմեն Բեկթաշյանն արգելել է ծրագրավորող Հայկ Կյուրեղյանի գործով այսօրվա դատական նիստին մասնակցել մեղադրյալի եղբորը՝ Արեգ Կյուրեղյանին, «Իրավունք և աջակցություն» հիմնադրամի նախագահ Գագիկ Սարուխանյանին և Կյուրեղյանի մի քանի այլ համախոհներին, ովքեր նախորդ դատական նիստին հեռացվելէին  դահլիճից: Դատավորի որոշման մասին Կյուրեղյանի աջակիցներին հայտնել […]

Ողբերգական դեպք Աշտարակ քաղաքում. 3 երեխաների հայրն ինքնասպան է եղել

Այսօր՝ հուլիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին Աշտարակի հիվանդանոցի հերթապահ խումբը ահազանգել է, որ կանչով մեկնել է Աշտարակ քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկը, որտեղ տանը հայտնաբերել են կախված տղամարդու դի:Այս մասին հայտնում է Shamshyan.com լրատվական կայքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել […]

Թող դուխ անեն ու պատերազմ սկսեն.ազատամարտիկները բարձրանում են դիրքերը պահելու

Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը գտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր  Հասանովի արտահայտությունը այն մասին, թե եթե հայերը նորից խոցեն իրենց բնակավայրերը, ապա, իրենք կանցնեն ուժեղ հարձակման՝ ընդամենը հիմարություն է: «Իրենց մոտ երեխաների ձեռքին պայթուցիկներ էին պայթել ու վնասվել էին ու իրենք հայտարարեցին, թե դա հայերի ձեռքի գործն է ու հաջորդիվ իրենք կխոցեն հայկական զինուժին […]

Օռնելլա Մուտին` Սերժ Սարգսյանի եւ նրա դստեր հետ /ֆոտո/

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի  շրջանակներում Երևանում գտնվող իտալացի աշխարհահռչակ դերասանուհի Օռնելա Մուտին ֆեյսբուքյան իր էջում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա դստեր` Անուշ Մինասյանի հետ  լուսանկար է հրապարակել: «Հիանալի երեկո Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրա անուշիկ դստեր` Անուշ Մինասյանի հետ»,- մեկնաբանել է դերասանուհին:   

Ինչպես փրկել սրտի նոպայից` առանց դեղամիջոցների

Սրտի կաթվածի դեպքում 10-ից 9 հոգին մահանում է, եթե ժամանակին օգնություն չի ցուցաբերվում: Հաճախ է լինում, որ սրտի նոպա է սկսվում, բայց դեղորայք չկա մոտակայքում կամ ընդհանրապես մենակ եք: Ինչ անել նման դեպքում: Եթե սիրտը սկսում է անսովոր կերպով բաբախել, շատ հաճախ կամ խուլ, սրտի շրջանում ծանրություն է հայտնվում, մարմնի ձախ կողմում` ցավեր, շնչահեղձ եք […]

Անտեսելով քաշը. 165 կգ կշռող երգչուհին շոկի է ենթարկում իր հագուստներով /ֆոտո, վիդեո/

Հունգարացի 34-ամյա երգչուհին դարձել է համացանցի աստղ: 165 կիլոգրամ կշռող թափանցիկ զգեստ է հագել, ինչպիսին կրում էր երգչուհի Բրիթնի Սփիրսը իր “Toxic” տեսահոլովակում: Երգչուհին իր տեսահոլովակում ծաղրում է ինքն իրեն ու իր քաշը, ապա ասում, որ այն ի պաշտպանություն ավելորդ քաշով տառապող մարդկանց է: «Շոու-բիզնեսում բոլորն իդեալական քաշ ունեն: Նրանք իհարկե ֆոտոշոփի են դինում, այնպես […]

Թուրքիայի պայթյունի հեղինակը 18-ամյա իսլամիստուհի է /ֆոտո, վիդեո/

Թուրքիայի Սուրուչ քաղաքում նախօրեին տեղի ունեցած պայթյունը, լրատվամիջոցների տվյալներով, իրականացրել է 18-ամյա իսլամիստ-ահաբեկչուհին: Հիշեցնենք, որ Սիրիայի սահմանակից քաղաքում նախօրեին «Իսլամական հանրապետություն» ահաբեկչական խմբավորումը պայթյուն է իրականացրել, որի հետեւանքով 30 մարդ է մահացել, 100 հոգի վիրավորվել է: Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում, դրա կադրերն արդեն հայտնվել են համացանցում: Թուրքիայում հանգստացող զբոսաշրջիկներին կոչ է արվում հանգստյան […]

Վանաձորում մեքենա է այրվել

Հուլիսի 21-ին, ժամը 09.51-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցի թիվ 1 շենքի բակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.58-ին, մարվել` 10.05-ին: Այրվել է  «ՎԱԶ 2109» մակնիշի (վարորդ` 1993 թ. ծնված Ջ. Մ.) 61 UO 188 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի