08 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Պահուստները կրճատվում են

ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն` օգոստոսին մեր արտաքին պահուստներում եղել է մեկ միլիարդ 646 միլիոն դոլար: Փաստորեն մեկ ամսում պահուստները նվազել են 56 միլիոն դոլարով: Հիշեցնենք, հուլիսին արտքաին պահուստներում ունեցել ենք մեկ միլիարդ 702 միլիոն դոլար:

Արտառոց միջադեպ. մայրը սնդիկ է խմեցրել 4-ամյա դստերը

Արտառոց միջադեպ է տեղի ունեցել նախօրեին Մասիսում։ «Թունավորում սնդիկի միացությամբ» ախտորոշմամբ «Մասիս» Բ/Կ են ընդունվել մայրը և դուստր: «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ 35-ամյա կինը ինքնասպանություն գործելու նպատակով տանը խմել է սնդիկի օքսիդ և արծաթի նիտրատ: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Փոքրիկ Արթուրին վիրահատելու համար $2500 է անհրաժեշտ /վիդեո/

Արթուր Երվանդի Խուրշուդյանը ծնվել է 2010թ. Հրազդան քաղաքում: Երեխայի մոտ նկատվել է լարվածություն, սակայն տեղամասային բժիշկը վերագրել է այն սովորական լարվածությանը՝ ուղարկելով երեխային ուղարկել մերսման կուրսի: Արթուրի մոտ դրական դինամիկա չտեսնելով՝ ծնողները նրան տեղափոխում են Երևան՝ Արաբկիր բժշկական կենտրոն, ուր պարզվում է, որ երեխան ծնվել է Մանկական ուղեղային կաթվածով: Նրա ուղեղում առկա է Հերպես վիրուսը: Հայաստանում […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 18-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի` 2-րդ զանգվածի Մոլդովական փող. 8, 8/1, 79, 83, 84, Թոթովենցի 2, 2/1, 3, 3/1, 3/2, 3/3, 4, 6/1, 6/2, 8, 8/1, 9, 10, 11, 11/1, 11/2, 12, 13, 14, 15  համարների  […]

Հաստատվել է կենսաթոշակ ստանալու իրավունք տվող հիվանդությունների ցանկը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների ցանկը: Ցանկում ներառվել են այն հիվանդությունները, որոնցով հիվանդանալու դեպքերում անձի կյանքին անմիջական վտանգ է սպառնում կամ  նա ունի ամոքիչ (պալիատիվ) օգնության կարիք: Դրանք են՝ արյան շրջանառության համակարգի, չարորակ նորագոյացությունների, սրտային անբավարարության և այլ ծանր հիվանդությունները: Զինծառայողներին և […]

Մայր աթոռը հրավիրում է բարեպաշտ ժողովրդին

Սույն թվականի սեպտեմբերի 27-ին` Վարագա Ս. Խաչի տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կկատարվի Սրբալույս Մյուռոնի օրհնություն: Արարողության սկիզբը` ժամը 17:00-ին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սիրով հրավիրում է բարեպաշտ ժողովրդին` աղոթական իր մասնակցությունը բերելու Մյուռոնօրհնեքի սրբազան արարողությանը:

Հովնանյանի հարազատները փնտրում են

Գործարար, բարերար Վահագն Հովնանյանի հարազատները Արագածի լանջերին դեռ հարմար վայր են փնտրում, որտեղ էլ հանգրվան կգտնի նրա աճյունի փոշին։ Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վահագն Հովնանյանի մտերիմ ընկերը, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Համլետ Խաչատրյանը։ Խաչատրյանը  տեղեկացրեց նաև, որ Վահագն Հովնանյանի աճյունի փոշին Բեյրութից Հայաստան են բերել դեռևս 3-4 օր առաջ․ «Ընտանիքը դեռ չի որոշել, հարմար […]

Նիկոլ Փաշինյանն էլ. Գալուստ Սահակյանը գոհ է

Այսօր ԱԺ նիստում սահմանադրական փոփոխությունների նախագծի քնարկման ժամանակ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցեր ուղղեց հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ողջունելի համարեց այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց սահմանադրական բարեփոխումների նախագծի բովանդակային քննարկումներին: «Ի տարբերություն իր հայտարարությունների` Նիկոլ Փաշինյանն էլ մասնակցեց Սահմանադրության նախագծի քննարկումներին, ինչը ողջունելի եմ համարում, թեկուզ մի փոքր […]

ԱՄՆ-ն զինուժ է մտցրել Սիրիայի հյուսիս՝ աջակցելու քուրդ զինյալներին

ԱՄՆ-ի կենտրոնական զինված ուժերի հրամանատար, գեներալ  Լլոյդ Աուսթինը հայտարարել է, որ առաջին անգամ Սիրիայի հյուսիս են մուտք գործել ամերիկյան հատուկ նշանակության ուժերը, որոնք «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչների դեմ պայքարում համագործակցելու են Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (ԺԻՋ-YPGի, ինչպես նաև քրդական աշխարհազորի՝ Փեշմերգայի  հետ, հայտնում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի