06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ինչ կտա Հենրիկ Մխիթարյանին Յուրգեն Կլոպի «Լիվերպուլ»-ը

«Լիվերպուլ»-­ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ գերմանացի հայտնի մասնագետ Յուրգեն Կլոպը կզբաղեցնի «կարմիրների» գլխավոր մարզչի պաշտոնը: Գերմանական ԶԼՄ­ ների փոխանցմամբ` Կլոպի տարեկան աշխատավարձը կկազմի 9,5 միլիոն եվրո: Ի դեպ, լրատվամիջոցների մեկնաբանությամբ` Կլոպը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել «Բորուսիայի» առաջատարներից Հենրիկ Մխիթարյանին, ում գերմանական ֆուտբոլում կայացման գործում, ըստ նույն աղբյուրների` մեծ ներդրում ունի հենց ինքը` […]

ՀՔԾ-ն` դարձյալ ոստիկանության չարաշահումներից

Քաղաքացի Կարապետ Ա.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյանի բաժանմունքում դեռևս 2013 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և շուրջ երկու տարի կատարվել նախաքննություն: Այնուհետև տևական ժամանակ քննված հիշյալ քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի […]

12-ամյա աղջիկը պատշգամբից նայելիս ցած է ընկել ու մահացել /վիդեո/

12-ամյա Անաստասիան ընկերուհիների հետ եկել է ծանոթուհու տուն, ով ապրում էր բնակելի շենքի 8-րդ հարկում: Նա դուրս է եկել պատշգամբ, որպեսզի հիանա քաղաքի տեսարանով, սակայն կռացել է, կորցրել հավասարակշռությունն ու վայր ընկել: Միջադեպը տեղի է ունեցել Սանկտ-Պետերբուրգում, գրում է LifeNews-ը: Դեպքի մանրամասները ճշտվում են:

«ՌեԱնիմանիա» անիմացիոն կրթաթոշակ երիտասարդների համար

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Երևանում տեղի կունենա 7-րդ «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը։ Բացի այդ, փառատոնը հայտարարում է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ամենամյա կրթաթոշակ երիտասարդ անիմատորների համար։ Կից ուղարկում եմ մանրամասն տեղեկություններ և պաշտոնական պաստառները։ Կանխավ շնորհակալ եմ համագործակցության համար։

Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակակրի անունը

Հայտնի է 2015 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի մրցանակակրի անունը, այն շնորհվել է «Թունիսի ազգային երկխոսության քառյակ» կազմակերպությանը: Այսօր այս մասին Օսլոյում հայտարարել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախագահ Կասի Կուլման Ֆիվեն: «2011 թվականի Հասմիկի հեղափոխությունից հետո Թունիսում պլյուրալիստական ժողովրդավարության ստեղծման գործում վճռորոշ ավանդ ներդնելու համար»,-ասված է հայտարարության մեջ, գրում է Ria.ru-ն: «Քառյակն» ստեղծվել Է 2013 թվականին, […]

Փաստերով

«Սահմանադրության վերջնական տարբերակում այլեւս չկան վիճահարույց կետեր, ինչի արդյունքում էլ հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում այն ընդունվեց 104 կողմ ձայնով» այսօր` հոկտեմբերի 9-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: «Նախ և առաջ հոդված 89-ով, որն այսքան ժամանակ քննարկվում էր, երկրորդ փուլի դրույթը դառնում է բացառություն, իսկ Ընտրական օրենսգրքով հնարավոր է ընտրությունների երկրորդ փուլ, […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանում ԻԻՀ դեսպանության շուրջ քսան տարիների գործունեությունը և հույս հայտնել, որ դեսպան Սաջադին կշարունակի մեծ ուշադրությամբ […]

Զինվորը էսենցիա է խմել. վիճակը ծանր է

Վանաձորի զորամասերից մեկում հոկտեմբերի 8-ին թունավորման դեպք է գրանցվել: Henaran.am-ի  հետ զրույցում  Վանաձորի բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ ժամը 16:00-ի սահմաններում սննդային թունավորման նախանշաններով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 19-ամյա զինծառայող Վահան Մովսիսյանը: Բժիշկները պարզել են, որ զինծառայողը թունավորվել է քացախաթթվի /էսենցիա/ մեծ չափաբաժին օգտագործելու հետեւանքով: Զինվորին  Վանաձորի բժշկական կենտրոնից շտապօգնության մեքենայով տեղափոխել են  Արարատ քաղաքի զինվորական հոսպիտալ: Բժիշկները […]

ԱՄՆ-ը մտահոգված է շփման գծում լարվածության աճով. Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեպան Ռոբերտ Սեկուտան այսօր հանդիպել է լրագրողներին, որի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտահոգված է շփման գծում լարվածության աճով, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը ղարաբաղյան հակամարտությունը «սառեցված» չի համարում: «Եթե մարդիկ են մահանում, հակամարտությունը չի կարող համարվել «սառեցված»: Մենք կողմերի հետ աշխատում ենք հակամարտության խաղաղ լուծման համար: Բոլոր կողմերը […]

«Լևոն Զուրաբյանին Լենին պապի եք դարձրել … »

ԱԺ ճեպազրույցի ժամին ՀՀԿ խխմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ափսոսանք հայտնեց, որ որոշ պատգամավորներ օգտնվում են անձեռնմխելիության իրավունքից և անպատասխանատու հայատարարություններ անում: Բաղդասարյանը նման հայտարարություն արեց, երբ լրագրողները հարցրեցին` ինչպես է վերաբերում Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե Վենետիկի հանձնաժողովը, Սահմանադրության փոփոխված փաթեթին դրական եզրակացություն է տվել, քանի որ կաշառված է: «Ես շանտաժներին պատասխան չեմ տալու, Լևոն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի