16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՅԴ-ԲՀԿ` բյուջետային հերոսական

Այսօր ԱԺ-ում 97 կողմ, 12 դեմ և 3 ձեռնպահ ձայներով ընդունվեց 2016 թվականի բյուջեի լրամշակված ու փոփոխված նախագիծը: Մինչև քվեարկությունը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Մեր գնահատականը բյուջեի վերաբերյալ հայտնի է: Աննախադեպ համեստ ցուցանիշներ են այս դեպքում, երբ կարևոր է դառնում կառավարման արդյունավետությունը կտրուկ որակապես բարձրացնելը: Եվ քանի որ լինելու են հերոսաբար դեմ և հերոսաբար կողմ քվեարկողներ, մեր խմբակցությունը այս բյուջեին չի քվեարակի»,- այսօ, ԱԺ հերթական քառօրյաում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր  Աղվան Վարդանյանը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այստեղ հերոսության դրսևորման շքահանդես չէ, և ԲՀԿ-ն ոչ հերոսաբար, այլ սթափ պրագմատիկ քվեարկում է կողմ:

Դեմ քվեարկած պատգամավորներն են Հրանտ Բագրատյանը, Նիկոլ, Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Թևան Պողոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Տիգրան Ուրիխանյանը և ՕԵԿ խմբակցության հինգ պատգամավորները: Ձեռնպահ են քվեարկել ԲՀԿ-ական պատգամավորներ Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը և Վահե Հովհաննիսյանը:

Ի դեպ, քվեարկությունից անմիջապես հետո ՀՀԿ-ական պատգամավորնեի մեծ մասը լքեց դահլիճը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ