05 Հուլիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սննդի անվտանգության ծառայությունից հերքում են թունավորման դեպքը

Սննդի անվտանգության պետական ծառայությունից Henaran.am-ին հայտնեցին, որ իրենց տեղեկություններով Թալինում թունավորման դեպք չի գրանցվել. «այսօրվա առումով թունավորման դեպք չկա՝  մեր մասով»: Հիշեցնենք, որ Թալին քաղաքից առավոտյան ահազանգ էր եղել Henaran.am-ի խմբագրություն՝ թունավորման դեպքի առիթով: Պարզաբանումից բացի, ծառայության մամուլի բաժնից ավելացրին. «Թող զանգահարեն մեզ տեսնենք ինչ խնդիր կա»:

Ասել է, էլի է ասում /վիդեո/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով` ԵԱՏՄ երկրներում  առևտրաշրջանառությունը ռուբլով իրականացնելու իր առաջարկը վերաբերվել է էներգակիրներին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետը՝  անդրադառնալով ԵԱՏՄ վերջին նիստում իր կողմից արված առաջարկին: Նկատենք, որ վարչապետի այս առաջարկը տարատեսակ մեկնաբանությունների եւ անհամաձայնությունների առիթ է դարձել: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Եթե դոլարը չբարձրանար

ԱԺ գործարար պատգամավոր Գարեգին Նուշիկյանի գնահատմամբ՝ Հայաստանի շուկայում գնաճ չի գրանցվել, պարզապես դոլարի կուրսն է բարձրացել, ինչը թյուրիմացություն է առաջացրել, թե ինչու շուկայում գնանկում չկա: «Հայաստանը նավթամթերքը դոլարով է գնում: Այն ապրանքատեսակները, որոնց առքն ու վաճառքը դրամով է, նույն արժեքին են մնացել: Եթե դոլարի կուրսը չբարձրանար, այդ դեպքում ապրանքների գնի բարձրացում տեղի չէր ունենա»: Գործարար […]

Եվրոպան է մեղավոր միգրացիոն ճգնաժամի համար. Բաշար Ասադ /վիդեո/

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վստահ է, որ Եվրոպան ինքն է հրահրել Մերձավոր Արեւելքից փախստականների հոսքը` աջակցելով էքստրիմիստներին եւ սիրիական ընդդիմությանը: Նա ասել է, որ եվրոպացի քաղաքական գործիչները կեղծում են` ասելով, թե չեն կարողանում փախստականների հոսքի դեմն առնել: Իրականում, Ասադի խոսքով, հենց նրանք են մեղավոր, որ մարդիկ հեռանում են իրենց հայրենիքից: «Եվրոպան փորձում է այնպես ցույց […]

2 մլն մարդ կողմ ա, 94 հոգի՝ դեմ

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Միհրան Մանուկյանն իր հիասթափված է: Վերջինս իր ֆեյսբուքյան հանրագրում գրում է. « 2 մլն մարդ կողմ ա թանկացմանը, իսկ 94 հոգի՝ դեմ: Ի վերջո պետք ա հարգել մեծամասնության կարծիքը: Հանրային շահը գերակա ա»:

«Բոլորը գիտեն, որ ստեղծագործողներն այլ կերպ են մտածում». Կարեն Ավագյան

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախասրահն այս օրերին վերածվել է պատկերասրահի: Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների գեղանկարների «Ամառային  պլեներ» խորագրով ցուցահանդեսի բացումը։ Ներկայացված է շուրջ 100 գեղանկար, որոնք ուսանողների՝ պրակտիկայի ընթացքում կատարված աշխատանքներն են։ Ցուցահանդեսը բաց կլինի 10 օր: Բացման արարողությանը ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ հիմնադրամը մեծ տեղ է հատկացնում […]

Ապրեք տղերք ջան….

«Երիտասարդ երկրապահ»  կամավորականների միության փոխնախագահ Մամիկոն Խուրշուդյանը ֆեյսբուքի իր հանրագրում գրառել է. « Չէի կարող չասել… Ֆրանսիայից ժամանած ֆրանսիահայ տիկինն իր ֆրանսիացի ամուսնու հետ գտնվում է Հայաստանում և անձնագրի հետ կապված խնդիրների համար պետք է գնար ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն (Օվիր), որը գտնվում է Դավիթաշենում: Զույգը օպերայի տարածքում` չիմանալով քաղաքը չի կարողանում կողմնորոշվել, թե […]

Հայտնի է Պերմյակովի դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննության օրը

Հայտնի է, թե երբ է դատահոգեբանական եւ դատահոգեբուժական համալիր փորձաքննության ենթարկվելու Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովը: NEWS.am-ի հետ զրույցում Ավետիսյանների փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնել է, որ փորձաքննությունը նշանակված է վաղը՝ սեպտեմբերի 17-ին, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում: Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր […]

Սահմանադրական բարեփոխումները ժամանակի հրամայականն է

Ներկայացնում ենք ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին՝ Վերջին շրջանում ողջ հայության թե՛ քաղաքական և թե՛ հասարակական բոլոր օղակների կողմից ամենաքննարկվող թեման Սահմանադրական բարեփոխումների հարցն է: Բազմամակարդակ քննարկումները, առողջ բանավեճերը, առաջարկությունները միայն կարող են նպաստել համապետական այս կարևորագույն նախաձեռնության կայացմանը: Սահմանադրական բարեփոխումների իրականացումը անհրաժեշտ և արդիական խնդիր է այս պահին և, ինչու չէ, […]

Էրդողանը միջամտում է իշխող կուսակցության որոշումներին՝ ցուցադրելով իր անփոխարինելիությունը. Մահչուփյան

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի նախկին գլխավոր խորհրդական հայազգի Էթյեն Մահչուփյանը հարցազրույց է տվել CNN-ի թուրքական ծառայությանը: Անդրադառնալով Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP)՝ առաջիկա համագումարին, Մահչուփյանը նշել է. «Մինչ այժմ միշտ էլ Էրդողանի անմիջական ազդեցությունը զգացվել է: Նա մի պահ ազատ թողեց ԱԶԿ-ին, ցանկացավ տեսնել, թե ինչ տեղի կունենա, բայց տեսավ, որ իրադարձություններն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի