03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ուղևորը դանակահարել է երթուղայինի վարորդին.արտակարգ դեպք Երևանում

Քիչ առաջ արտակարգ պատահար է գրանցվել Մաշտոցի պողոտայում: Ինչպես հաղորդում է Henaran.am-ի աղբյուրը դեպքի վայրից ուղևորը դանակահարել է  42 համարի երթուղայինի վարորդին: Մեր տեղեկությունների համաձայն վարորդին տեղափոխել են հիվանդանոց,մեքենան դեռ կանգնած է ու ամբողջ տարածքը արյուն է: Մանրամասները՝ ավելի ուշ:

Սիրիահայերը գալիս են Հայաստան ու հեռանում Եվրոպա.պատմաբան

«Սիրիայից Հայաստան տեղափոխված սիրիահայերի խնդիրները դեռ բավականին շատ են։ Սկսած երեխաներից, կանգնում են տարբեր հարցերի առջև: Ամռանը պետք էր հատուկ դասընթաց կազմակերպել, որպեսզի երեխաները լրացուցիչ կարողանային սովորել և հարմարվել այստեղի կրթական ծրագրերին: Շատերին գիտեմ, որ երեխաները դպրոցներում չհարմարվեցին և ընտանիքը գնաց երկրից»,-այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց սիրիահայ  պատմաբան Գևորգ Յազեչյանը : «Սիրիահայությունը պետք է […]

Նեոֆաշիզմի դեմ

Աշխատանքային այցով Տաջիկստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դուշանբեում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Բանակցություններն ընթացել են նախ նեղ կազմով՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահների և Կազմակերպության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ: Այնուհետև ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները նիստը շարունակել են ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության […]

Կարեն Բեքարյանը դեռ ծանոթ չի

«Ամեն ինչին դեռ կանդրառառնամ: Առաջին նիստն է  ընդամենը»,-  այսօր ԱԺ-ում լրագրողների բազմաթիվ  հարցերին ի պատասխանեց՝ ասաց  Հանրապետական խմբակցության նորընտիր պատգամավոր Կարեն Բեքարյանը: Հարցին, թե կո՞ղմ է քվեարկելու սահամանդրական փոփոխություններին՝ Կարեն Բեքարյանը պատասխանեց. «Սահմանադրական փոփոխությունների ողջ տարբերակին ամբողջ խորությամբ հիմա ծանոթանալու գործընթացի մեջ եմ, հետևաբար կանդրադառնամ»:

Դուք նախ եւ առաջ Ձեզ բացահայտեք. Շարմազանովը՝ Զուրաբյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյաննն այսօր ԱԺ նիստի ժամանակ խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին՝ նշեց, որ եթե պետք լինի կբացահայտի իշխանությունների պլանը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ  Շարմազանովն արձագանքեց.  «Դուք նախ և առաջ Ձեզ բացահայտեք, ժողովուրդն ամեն ինչ գիտի»: Նշենք, որ ԱԺ-ում շարունակվում է սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը:

Մուշում PKK-ի իրականացրած պայթյունից 12 զինվոր է վիրավորվել

Թուրքիայի Մուշ նահանգի Սուլուջա գյուղ տանող ճանապարհահատվածին Քրդական բանվորական կուսակցության (PKK) կողմից նախապես տեղադրված պայթուցիկը պայթել է զինվորական մեքենայի անցնելու ժամանակ, հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը: Պայթյունի հետևանքով 12 զինվոր վիրավորվել է և անմիջապես հոսպիտալացվել: Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինները լայնածավալ գործողություններ են սկսել քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով:

Այնտեղ էլ հիվանդներ կան. ԱԺ նախագահը՝ Իլհամ Ալիեւի հայտարարության մասին

Այսօր ԱԺ նիստի մեկնարկից հետո վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատագամավոր Վահե Հովհաննիսյանն ու իր մտահոգությունը հայտնեց մոտ մեկ շաբաթ առաջ Աստանայում կայացած թուրքալեզու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների վերաբերյալ: Ալիևը հայտարարել էր, որ «Զանգեզուրը համարվում է հին թուրքական հող, Ադրբեջանի տարածք  և  Զագեզուրը խախտում է թուրքական աշխարհի […]

Վարչապետ Աբրահամյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» կորպորացիայի տարածաշրջանային տնօրեն Դոն Գրենթհեմին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» կորպորացիայի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դոն Գրենթհեմի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել  «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հետ շարունակական համագործակցությունը և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է երկկողմ փոխգործակցությունն էլ ավելի զարգացնել և խորացնել: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ»-ի միջև  մայիսին ստորագրված հուշագիրը և պայմանագիրը նոր շունչ […]

Ընդունեցի շանտաժը.Գալուստ Սահակյանը՝ Լևոն Զուրաբյանին

  ԱԺ նիստում  ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ առաջարկեց ԱԺ նիստի ուղիղ հեռարձակում ապահովել, քանի որ կարծում է, որ սահամանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը կարևոր է: Գալուստ Սահակյանը պատգամավորին պատասխանեց, որ տեխնիկապես և ֆինանսապես  հնարավոր  չի ապահովել հեռարձակումը, որը Լևոն Զուրաբյանը համարեց «Դավադրություն ժողովրդի թիկունքում»: «Ընդունեցի շանտաժը»,- հակադարձեց […]

CHARLIE HEBDO հանդեսը ծաղրել է սիրիացի մահացած փոքրիկին /ֆոտո/

Ֆրանսիական ծաղրանկարներով հայտնի Charlie Hebdo շաբաթաթերթը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Այս անգամ նրանք ծաղրանկար են տպել սիրացի 3-տարեկան փոքրիկի մասին, ով մահացել էր Թուրքիայի ափերին: Նկարում մահացած փոքրիկն է եւ մեկնաբանություն` նպատակին այդքան մոտ: Կողքին էլ մանկական սնունդի գովազդ է` երկու երեխայի կերակուր` մեկի գնով: Համացանցում շաբաթաթերթին բուռն քննադատության են ենթարկել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի