Մտածիր այս մասին
Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանինախագահությամբ ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի նիստը, որի օրակարգում էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: ՀՖՖ նախագահը Գործադիր կոմիտեին ներկայացրեց Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի թեկնածությունը: Վարուժան Սուքիասյանը հանդես եկավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր ծրագրային մոտեցումներով, ինչպես […]
Կանխատեսելի էր, որ 2016 թվականին բյուջեի պակասուրդը նախորդ տարվա համեմատ շատանալու է, քանի որ դրա մասին էին վկայում մեր երկրում գոյություն ունեցող իրողությունները և ՌԴ-ի տնտեսության վիճակը, կարծում է վերջին օրերին ՀԱԿ-ի վիրտուալ և լրատվական թիրախում հայտնված նույնանուն խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: «Եթե Ռուսաստանի Դաշնությունում տնտեսության անկում կա, ապա այդ ամենն անմիջապես անդրադառնում է մեզ […]
«Ավտոճանապարհային վթարների կտրուկ աճ նկատվեց առաջին ձյան տեղալուց հետ, ինչը խնդիրներ առաջացրեց հիմնականում վարորդների, պետական գերատեսչությունների ու ապահովագրական ընկերությունների համար»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: ՀԿ նախագահի խոսքով` ապահովագրական ընկերությունները չէին հասցնում սպասարկել բոլոր պատահարները, քանի որ վթարների քանակը մեծ էր: Ըստ վերջինիս` մեր երկրում […]
Ռուս քաղաքագետ, Պետական Դումայի պատգամավոր Եվգենի Ֆյոդորովը հարցազրույց է տվել, որի ընթացքում անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև՝ Հայաստանում անցկացված հանրաքվեին: Քաղաքագետը նշել է, որ եթե դեկտեմբերի 6-ին հաղթեր ՈՉ-ը, 2018-ին Հայաստանի նախագահ կընտրվեր «Սահակաշվիլու նման մեկը», երկրում կակտիվանար ամերիկյան ազդեցությունը: Մանրամասները՝ տեսանյութում:
Henaran.am-ի թղթակիցն Ազատության հրապարկից հայտնում է, որ հրապարակում մեկնարկած Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ երեք հոգի բերման է ենթարկվել: Մի քանի երիտասարդներ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի ժամանակ փորձել են վրաններ տեղադրել Ազատության հրապարկում: Ոստիկանների կոշտ արձագանքի արդյունքում բախում է տեղի ունեցել վերջիններիս և ցուցարարների միջև, բերման են ենթարկել երեք ցուցարարի: Րաֆֆի Հովհաննիսյանը ընդհատել է ելույթը, իսկ […]
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 3-ին այցելել են հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը: «Այցի ժամանակ ռազմագերուն փոխանցվել են նորություններ իր ընտանիքից, ինչպես նաև իր մասին նա որոշակի տեղեկություններ է փոխանցել իր ընտանիքի անդամներին»,- նշել է Է. Մուսայելյանը։ «Համաձայն իր […]
ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները կազմում են` Փոխարժեք ՀՀ Դրամ ԱՄՆ Դոլար 485 Եվրո 530 ՌԴ Ռուբլի 6,10
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, նշվում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը։ 1948-ի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: 1950-ին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես մարդու իրավունքների միջազգային օր: Հռչակագիրը թարգմանվեց ավելի քան 360 լեզուներով. աշխարհում որևէ այլ փասթաթուղթ չի թարգմանվել այսքան […]
Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նախատեսված` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով հարուցված քրեական գործի դատաքննությունը հետաձգվեց: Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ` դատավոր Դավիթ Հարությունը տեղեկացրեց, որ դատական նիստը հետաձգվում է, քանի որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից այսօր ամբաստանյալներին, տեխնիկական պատճառներով, հնարավոր չի եղել դատարան բերել: Այդ պատաճռով դատական […]
























