29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

2016-ին ծննդաբերող կանանց անակնկալ է սպասվում /վիդեո/

2016 թվականի պետական բյուջեով չի նախատեսվում թոշակների, սոցիալական նպաստների ավելացում: Պետական կառույցներում աշխատավարձերի բարձրացում ևս չի լինի, սակայն մեկնարկելու է պետական ծրագիր, որով 2016 թվականին ծննդաբերող բոլոր կանայք յուրաքանչյուր երեխայի համար կստանան մոտ 138 հազար դրամի չափով միանվագ նպաստ: Այդ մասին Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Հիշեցնենք, միանվագ […]

Գալուստ Սահակյանը Սերբիայի խորհրդարանի ղեկավարին առաջարկել է զարգացնել համագործակցությունը միջազգային կառույցներում

Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի հետ հանդիպման ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը քննարկել է հայ-սերբական խորհրդարանական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Հանդիպումը կայացել է Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում՝ Ժնեւում (Շվեյցարիա): ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ կարեւորում է երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացումը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկումները, որոնք […]

Հենրիխ Մխիթարյանը չի մեկնել Բաքու

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում վաղը` հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի կունենա «Բորուսիա»-«Գաբալա» հանդիպումը: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնել Բաքու` մասնակցելու խաղին: «Հենրիխ Մխիթարյանի հետ խոսելուց հետո, որոշեցինք, որ բոլորի համար ավելի ճիշտ կլինի, որ նա չմեկնի Բաքու»,-հայտարարել է«Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն:  

Քննարկվել են ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության գործադիր փոխնախագահ Բրայան Բեթթիի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Հովիկ Մուսայելյանը: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը […]

Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Ասադը

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Մոսկվայում է: Նա նախօրեին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախագահները քննարկել են Սիրիայում ահաբեկչության դեմ ռազմական գործողությունների շարունակության վերաբերյ ալ հարցեր, գրում է РИА Новости-ն: Սիրիայի նախագահ Ասադը Վլադիմիր Պուտինին ներկայացրել է երկրի իրավիճակը, ինչպես նաև սիրիական բանակի պլանները և ռազմական գործողությունների ընթացքը: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի […]

Հերթական դատավճիռը` Էրդողանին վիրավորելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և հաղորդավարուհի, դերասանուհի ու գեղեցկության մրցույթների մասնակից Դեֆնե Սամյելիին վիրավորելու համար Սեմիհ Քուրդուզ անունով մեղադրյալը 1 տարի 15 օր ժամկետով ազատազրկման է դատապարտվել, գրում է Ermenihaber.am-ը: Դատական գործը հարուցվել էր Էրդողանի և Քուրդուզի առանձին-առանձին բողոքների հիման վրա, սակայն ավելի ուշ դրանք ներառվել էին մեկ ընդհանուր դատական գործընթացի մեջ: Ստամբուլի հանրապետական […]

ՀՅԴ-ն վատ «ախորժակ» չունի. Ժամանակ

«Սահմանադրական հանրաքվեի քարոզչությունը միայնակ իրականացնող ՀՅԴ-ն արդեն կողմնորոշվել է, թե ինչ է ակնկալում ստանալ իր քարոզչության դիմաց՝ առնվազն 4 նախարարական պորտֆել՝ գիտության և կրթության, բնապահպանության, էկոնոմիկայի և գյուղատնտեսության, նաև երեք մարզպետի պաշտոն և էլի մի քանի հարակից պաշտոններ։ Մեզ հասած լուրերով՝ իշխանությունը, սակայն, համարում է, որ ՀՅԴ-ի ախորժակը չափազանց մեծ է և չի համապատասխանում այս […]

Ովքե՞ր են հավակնում. Հրապարակ

«Տիգրան Սարգսյանի՝ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ նշանակվելով, 2016-ի փետրվարի 1-ից ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը թափուր կմնա։ Ընդամենը նախօրեին է կայացվել ՀՀ նախկին վարչապետին Մոսկվա գործուղելու որոշումը, սակայն արդեն բուռն կրքեր են եռում ԱՄՆ-ում դեսպանի՝ բոլոր ժամանակներում խիստ գաղթակղիչ աթոռի համար։ Թեև նախօրեին լուր տարածվեց, թե Արմեն Աշոտյանն է այնտեղ նշանակվելու, սակայն ԱԳՆ մեր աղբյուրներն […]

Պոտենցիալ կալանավորներ են. Ժամանակ

«ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի փոփոխությանը հետևել է տարածքային ստորաբաժանումների պետերի փոփոխությունը, նրանց մի մասին ավելի բարձր պաշտոնների են նշանակել, մյուսներն ընդհանրապես հրաժեշտ են տալիս իրենց աշխատանքին: ՀԷՑ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ հիմնական կադրային նշանակումները կատարվում են ՀԷՑ-ի կադրային բազայից: ՀԷՑ-ի այն աշխատակիցները, որոնք դուրս են մնում աշխատանքից՝ բողոքում են այնտեղ սկսված կադրային փոփոխություններից, […]

Մահացածներին «կփոխարինեն» արտագաղթածները. Հրապարակ

«Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեին ընդառաջ իշխանությունները լծվել են ընտրացուցակները դգել-փչելու սրբազան գործին. տեղեկություններ կան, որ նրանք այս անգամ հույսը ոչ թե անդրշիրիմյան աշխարհի վրա են դրել, որն ընտրությունից ընտրություն «հարություն» է առնում՝ փրկելով իշխանություններին՝ այլ արտագաղթածների։ Արդեն մի քանի օր է՝ տեղեկություններ ենք ստանում, որ մարզերում մարզպետների գլխավորությամբ անձնագրայինների պետերի հետ ակտիվ աշխատանքներ են տարվում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի