29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սահմանադրությունը նման է փչացած ծաղիկներով ծաղկեփնջի

«Ասեմ, որ ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը միայն գաղափարական տեսակետից է դեմ Սահմանադրական բարեփոխումներին: Շատ վտանգավոր դրույթներ կան այս Սահմանադրական բարեփոխումների մեջ: Սկսած նրանից, որ այդպես էլ չբացատրվեց, թե ինչու են 101 պատգամավոր առաջարկում»,-այսօր հրավիրված բանավեճի ժամանակ հայտարարեց Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: «Մեզ հիմա ծաղկեփունջ են մատուցում, որի մեջ կա մի […]

Էդիտա Պյեխան հեռանում է

Ռուսական էստրադայի 77-ամյա երգչուհի Էդիտա Պյեխան խոստովանել է, որ առողջական խնդիրներ ունի, ինչի պատճառով դժվարանում է բեմ դուրս գալ: Նա հայտնել է, որ պատրաստվում է շատ շուտով հեռանալ մեծ բեմից, գրում է live-smi.ru-ն: «Մեջքս շատ է ցավում, ասես դանակներ են այնտեղ տեղավորվել: Ներվը ճզմվել է, եւ բժիշկները ոչինչ չեն կարողանում անել»,- ասել է երգչուհին:

Մահվան ելքով պատահար` Երևանի Կոմիտասի պողոտայում

Հոկտեմբերի 20-ին, ժամը 11.30-ին, «ՎԱԶ- 21214» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 49 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1936 թ. ծնված Ջիվան Սաֆարյանին և բախվել թիվ 58 երթուղու «Հունդայի» մակնիշի ավտոբուսին: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Ջիվան Սաֆարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 17.00-ի սահմաններում մահացել է: Կատարվում է քննություն:  

Ժողովուրդ-իշխանություն կապը կամրապնդվի

«Պառլամենտական կառավարման համակարգը մեր երկրին հնարավորություն է տալու ավելի արդյունավետ կառավարում իրականացնելու»,- այսօր՝ հոկտեմբերի 21-ին  լրագրողների հետ հանդիպմանը՝ նշեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Մկրտիչ Մինասյանը: Պատգամավորի  խոսքով` Հայաստանը կիսանախագահական կառավարում ունի և, ժողովուրդը դժգոհում է, որ միայն մեկ անձնավորություն է որոշումներ կայացնողը: «Խորհրդարանական կառավարման համակարգը թույլ է տալիս կոլեգիալ որոշումներ ընդունել»,- նշեց  Մինասյանը: Նա անդրադարձավ […]

Սերժ Սարգսյանն առաջվանը չի լինի

«Սահմանադրական բարեփոխումների նախագծում տեղ գտած այն դրույթը, որը վերաբերում է բանակի կառավարման համակարգին, անընդունելի է»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ  Արամ Կարապետյանը. «Կառավարման համակարգի մեջ ամենակարևոր խնդիրը վերաբերում է կուսակցության ծրագրերին: Քաղաքագիտական առումով` քաղաքական կուսակցություններին ստիպել սուբյեկտ դառնալ, սխալ է»: Կարապետյանի  խոսքով` պատերազամական իրավիճակում գործողությունների կենտրոնացման խնդիր է գնում: «Սահմանադրության համապատասխան հոդվածի […]

Ընդդիմադիրների գործը կհեշտանա՞ /վիդեո/

ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Սահմանադրական փոփոխությունների նախագծի մեջ ընդգրկված է քաղաքացիների օրենքի նախագծի իրավունք: Ինչը, ըստ Հակոբյանի, հնարավորություն է տալիս այն ընդդիմադիրներին, ովքեր մշտապես խոսում են ժողովրդի անունից, հստակ գործողություններով ցույց տալ ասածը: Այսինքն` ընդդիմադիր պատգամավորը կարող է օրենքի նախագծի տակ հավաքել 50 հազար քաղաքացիների ստորագրություն և օրենքի տեսքով բերել […]

Նավթի գինը նվազում է

Հոմտեմբերի 21-ի առավոտյան տվյալներով նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,14 ԱՄՆ դոլարով՝ կազմելով 1 բարելի դիմաց 48,57 դոլար, հաղորդում է Reuters գործակալությունը: WTI տեխասյան թեթև նավթի ֆյուչերսների արժեքը նվազել է 0.26 ԱՄՆ դոլարով` 1 բարելի դիմաց կազմելով 46,03 դոլար:  

ԼՂՀ Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են

Հոկտեմբերի 19-ին և 20-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների նվազում, սակայն ադրբեջանական զինուժի առաջապահ ստորաբաժանումները շարունակել են կիրառել խոշոր տրամաչափի զինատեսակներ, այդ թվում՝ TR-107 հրթիռահրետանային կայանք /7 արկ/, 82 մմ-ոց ականանետ /2 արկ/, ՀԱՆ-17 /3 արկ/ ու ՌՊԳ-7 /3 արկ/ տիպի նռնականետեր. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի