23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Խնդիրներ, խնդիրներ…./վիդեո/

«Կոմպոզիտորների միությունը,  չնայած արձանագրած հաջողություններին՝ լուրջ խնդիրներ ունի»,-այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:

Սաթյանը առաջնային խնդիր համարեց՝ ֆինանսների քչությունը:

«Ակնկալում էինք, որ մեր միջոցառումներն ավելի շատ ֆինանսավորվեն, բայց մենք, ցավոք, մեր միջոցառումները կարողացանք անել ավելի քիչ ֆինանսավորման դեպքում: Ֆրանսիայում չորս համերգներ եղան հայ կոմպոզիտորների մասնակցությամբ, սակայն պետական միջոցներով ֆինանսավորվեցին միայն երկուսը»,-ասաց Արամ Սաթյանը՝ հավելելով, թե Կոմպոզիտորների միության հիմնական նպատակն է, որ հայկական ստեղծագործությունները նվագեն նաև օտարերկրյա կատարողները:

«Տարվա ընթացքում Հայաստանում մենք ունեցանք բազմաթիվ փառատոններ: Միություններն այսօր ոնց որ սահմանամերձ գոտում են, նրանք անում են ամեն ինչ, որ մեր մշակույթը մատուցեն տարբեր երկրներում: Միություններն են, որ պահպանում են պրոֆեսիոնալիզմը»,-ընդգծեց  Արամ Սաթյանը:

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ