09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Ինչ կապ ունի Վենետիկի Սան Մարկո հրապարակի սյան վրա կանգնած առյուծը հայերի հետ

Քչերը գիտեն, որ Վենետիկի Սան Մարկո հրապարակի սյան վրա կանգնած առյուծը, որը դարեր շարունակ խորհրդանշում է Վենետիկը, իրականում հայոց վերջին թագավության՝ Կիլիկիայի առյուծն է, որն ի պահ էր տրված Վենետիկին մեր արքայության կործանումից հետո: Հայոց արքայական խորհրդանիշների ընդունման արարողությունը, որի համար դուքսը մեծ շքախմբով, նավակներով դուրս էր եկել ծով, հայ պատվիրակներին հանդիպելու համար, վերածվեց հետո աշխարհահռչակ վենետիկյան կարնավալի, որի իրական շարժառիթն արդեն վաղուց մոռացել են ե՝վ Վենետիկում, ե՝վ Հայաստանում:

Մնացել է միայն դուքսի ծիսական ելքը նավակով բաց ծով, որպես կարնավալի մեկնարկի նշան, եւ ոսկե մատանի ծովի մեջ գցելու ավանդույթը, իբրեւ հայոց թագի եւ խորհրդանիշների հետ փոխանակման պատասխան նվերը՝ ծովին, քանի որ Կիլիկիան այլեւս չկա…:

Արա Շահումյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ