01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Քրգործ՝ հետաքննության տվյալները հրապարակելու համար

«Հրապարակ» օրաթերթի հրապարակումներից մեկի կապակցությամբ Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել նախաքննության տվյալները հրապարակելու և պաշտոնեական անփութության հատկանիշներով: Գլխավոր դատախազությունը այսօր տարածած հաղորդագրությունում հայտնում է, որ հոկտեմբերի 23-ին «Հրապարակ»-ում «ՔԿՀ պետը կալանավորից «սպարտիվկա» է ստացել» վերնագրով հոդված է հրապարակվել, «որը պարունակել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք […]

Պայթյունավտանգ իրավիճակ Կառավարության մոտ

«Ցեղակրոն» շարժման առաջնորդ Շանթ Հարությկունյանի որդին` Շահեն Հարությունյանը շարունակում է հավատարիմ մնալ որդեգրած սկզբունքներին: Չնայած անչափահաս Շահենը 4 տարի պայմանական ազատազրկման է դատապարտված, բայց շարունակում է ակտիվ քաղաքական ենթատեքստով գործնեությունը: Նոյեմբերի 5-ին հրավիրված Անոնիմուսների երթը մեկնարկեց Ազատության հրապարակից: Մինչ երթի մեկնարկը, Շահեն Հարությունյանը նշեց, որ երթը  բացառապես խաղաղ բնույթ է կրում: Շահենը պատմական անցում արեց` […]

Կրծողների դեմ պայքարը շարունակվում է

Կրծողների ակտիվ վերարտադրողականության շրջանը գարնան և աշնան ամիսներն են, հետևաբար դեռատիզացիայի մասնագիտացված կազմակերպությունները համատիրությունների աջակցությամբ շարունակում են կրծողների դեմ պայքարի ամենամսյա միջոցառումները: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Գործընթացն իրականացվում է մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի տարածքներում: Հատուկ ուշադրություն է դարձվում այն հասցեներին, որոնցից ահազանգեր են ստացվել Երևանի քաղաքապետարանի կամ վարչական շրջանների թեժ գծերի […]

Որոշեցին՝ անիմաստ է փողոց փակելը

Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանի կողմից նախաձեռնած «Անոնիմուսների երթ»-ի մասնակիցներն այս պահին գտնվում են Ազատության հրապարակում, «Ազատ, անկախ Հայաստան», «Ռեժիմի գլխին Շանթ», «Ոչ Սահմանադրական բարեփոխումներին» արտահայտությունները վանկարկելով՝ նրանք ցանկանում են գնալ ԱԱԾ շենքի մոտ: Նկատենք, որ երբ երթը նոր էր սկսվել մասնակիցների քանակն անհամեմատ մեծ էր, այս պահին, սակայն, մասնակիցների թիվը քչացել է: Այդ առնչությամբ […]

Կրկին դիտարկում են իրականացրել

Նոյեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԼՂՀ արտգործանախարարության լրատվական ծառայությունը: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը […]

Չենք հանդարտվի. ազատամարտիկները տեղեկացնում են

«Հայրս արդեն 7-րդ օրն է հացադուլի մեջ է, սակայն չի պատրաստվում դադարեցնել: Մեր հորդորները նրա վրա չեն ազդում, նշում է, որ ինքը արյուն է թափել ու շնորհակալության փոխարեն բանտի դռներն են բացել իր առաջ»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի որդին՝ Նորայր Ավետիսյանը: Նորայր Ավետիսյանը հավաստիացրեց, որ այս պահին հոր առողջական վիճակը բավարար […]

Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզում մի շարք հանձնարարականներ է տվել

Մարզպետ Կարապետ Գուլոյանը ներկայացրել է ըստ առանձին ոլորտների ու հաստատված ծրագրերի Կոտայքի մարզում իրականացված և դեռևս ընթացքում գտնվող աշխատանքները, հիմնախնդիրներն ու գերակայությունները՝ նշելով, որ մարզում ծավալուն աշխատանքներ են իրականացվում գյուղատնտեսության, քաղաքաշինության, ենթակառուցվածքների ոլորտներում, ջերմոցային տնտեսությունների հիմնման ուղղությամբ, որոնք իրենց դրական արդյունքն են տալիս: Ա Մարզպետ Գուլոյանը վստահեցրել է, որ ՀՀ Նախագահի նշած և մարզում առկա […]

Կոտայքի մարզում պետք է զարգացնենք գերժամանակակից գյուղատնտեսություն. նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կոտայքի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: Այս մասին հայտնում են նախագահականից: «Կոտայքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները քննարկելիս պետք է շատ ավելի մեծ ակնկալիքներ ունենանք՝ հաշվի առնելով առնվազն մի քանի հանգամանք: Դրանցից […]

Հարգանքի տուրք ավիաաղետի զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգ ժամանած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Պուլկովո օդանավակայանում հարգանքի տուրք է մատուցել Սինայի թերակղզում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի հիշատակին: Տարոն Մարգարյանը և պաշտոնական պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել օդանավակայանի կենտրոնական մուտքի հարակից տարածքում ինքնաբուխ ձևավորված սգո անկյունում՝ հարգելով զոհերի հիշատակը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի