17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռուսաստանի գործողություններն ավելի են խորացնում տարածաշրջանային խնդիրները. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեսպանների 8-րդ համաժողովում անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, Ռուսաստանի հետ սրված հարաբերություններին, գրում է Ermenihaber.am-ը:

Էրդողանը ելույթի ժամանակ պնդել է, որ Ռուսաստանը տարածաշրջան է մտել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարելու պատրվակով, սակայն Սիրիայում Ռուսաստանի գործողություններն ուղղված չեն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ: Ըստ Էրդողանի՝ Ռուսաստանի գործողություններն ավելի են խորացնում տարածաշրջանային խնդիրները: Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունը համարել է վտանգավոր, որը խնդիր է ամբողջ աշխարհի համար:

Ըստ թուրքական «Ajanshaber» լրատվականի տեղեկատվության՝ Թուրքիայի նախագահը խոսել է նաև Սաուդյան Արաբիայի և Իրանի ճգնաժամային հարաբերությունների մասին՝ նշելով, որ Իրանը փորձում է վտանգավոր գործընթաց հրահրել:

«Այնտեղ (Սաուդյան Արաբիայում) մահապատժի է ենթարկվել մի մարդ, որի մասին ասում են, թե այաթոլլահ է եղել, և նրա հետ առնչվող ևս 43 հոգի, որոնք կապ են ունեցել Ալ-Քաիդայի հետ: Իրանում այնքան մարդ է մահապատժի ենթարկվում, սրանց մասին ի՞նչ կասեն»,- հարցադրում է արել Էրդողանը՝ նկատի ունենալով Սաուդյան Արաբիայում շիա հոգևորականի մահապատժին Իրանի սուր արձագանքը:

Էրդողանն համաժողովին մասնակից դիվանագետների ուշադրությունը հրավիրել է տարածաշրջանային և միջազգային այն խնդիրների վրա, որոնց Թուրքիան պետք է ուշադրությամբ հետևի: Ահաբեկչության դեմ պայքարի, «Զուգահեռ կառույցի» (նկատի ունի իսլամի քարոզիչ թուրք միլիարդատեր Ֆեթուլլա Գյուլենի հիմնած գյուլենական շարժումը) հետ միասին Էրդողանը նշել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը:

«Պնդումները, թե Թուրքիան աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին, սահմանափակում է մամուլի ազատությունը և նմանատիպ այլ պնդումներ շրջանառության մեջ են դրվում նույն շրջանակների կողմից: Աշխարհում Թուրքիայի դեմ հրապարակվող լուրերի հետևում կանգնած է «Զուգահեռ կառույցը» և նրանց հետ կապ ունեցող անձինք»:

Նշենք, որ Էրդողանը և թուրք բարձրաստիճան այլ պաշտոնայաններ բազմիցս հայտարարել են, թե «Զուգահեռ կառույցը» համագործակցում է հայկական լոբբիստական ուժերի հետ:

Աղբյուր` Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ