17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վանաձորում նախընտրական տրամադրություններ են. Հրապարակ

«Սեպտեմբերին Վանաձորում քաղաքապետի ընտրություններ են։ Թվում է՝ բավական ժամանակ կա, բայց հանրապետության երրորդ քաղաքում նախընտրական մթնոլորտ է տիրում։ Իշխանական թեկնածուների պակաս չկա, թեև գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի հեռանալու հարցը դեռ վերջնականապես պարզ չէ։ Նա ընտրությունների նախօրեին հայտարարում է, որ այլևս չի առաջադրվելու, բայց վերջին պահին «փոշմանում» է։ Այս անգամ վանաձորցիք վստահ են, որ նա հեռանալու է, քանի որ հանրաքվեի ժամանակ «այո»–ն այստեղ խայտառակ պարտություն է կրել։ Եթե Սամվել Վանցիկիչին հաջողվի այս անգամ էլ համոզել Սերժ Սարգսյանին և առաջադրվել, նրա անցնելու շանսերը մեծ են՝ այս տարիներին նա հմտորեն օգտվել է վարչական ռեսուրսից։ Առաջադրվելու ցանկություն ունեն մի շարք այլ հանրապետականներ ևս։

Մեկը գործող փոխմարզպետ Տիգրան Բադոյանն է, որը ՀՀԿ-ական պատգամավոր, «Տաշիր գրուպի» սեփականատեր Կարեն Կարապետյանի հովանավորյալն է։ Հավակնություններ ունի նաև մարզպետարանի սոցիալական բաժնի պետը, ինչպես նաև ջրմուղի պետ Հարութ Անտոնյանը՝ Արաբկիրի թաղապետ Հրայր Անտոնյանի եղբայրը։ Առաջադրվելու մտադրություն ունի նաև նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանը, որը նույնպես լավ հարաբերություններ ունի իշխանական օղակների հետ։ Խոսվում է նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի եղբոր մասին, որը մարզի գազի վարչության պետն է։ Թեկնածուների թվում է նաև անկախ պատգամավոր, նորաստեղծ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը՝ «Հայբիզնեսբանկի» Լոռու մասնաճյուղի կառավարիչը»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ