ԵԽԽՎ-ում մերոնք պատրաստ են. Հայոց աշխարհ
«Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակությունը ունի հստակ ռազմավարություն եւ հնարավորինս պատրաստվել է առաջիկա ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված հակահայկական զեկույցներին հակահարված տալուն: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը:
«Մենք մշակել ենք եւ ունենք հստակ մարտավարություն, սակայն ներկա պահին չեմ կարող հրապարակել մեր քայլերը: Դա սխալ կլինի: Ես լիահույս եմ, որ մենք կկարողանանք դրական արդյունքի հասնել»,- նշել է պատգամավորը:
Անդրադառնալով ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում երկու հակահայկական բանաձեւերի դեմ կազմակերպված ինտերնետային ստորագրահավաքին, որը կազմակերպել է Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Նաիրա Կարապետյանը տեղեկացրել է, որ նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակության անդամները բարձրաձայնելու են դրա արդյունքների մասին։
«Ես վստահ եմ, որ մինչեւ հունվարի 25-ը, երբ կմեկնարկի ձմեռային նստաշրջանը, այդ ստորագրահավաքին շատ մարդիկ միացած կլինեն: Դա կգա ապացուցելու այն հանգամանքը, որ մենք պատվիրակված ենք խոսելու ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ ողջ հայության անունից: Դա պետք է, որ դրական արդյունք տա»,- ասում է Ն.Կարապետյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում