17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հանուն նպատակի. հեռավոր ափերում համախմբվում են /ֆոտո/

Նվիրական ցանկությունը մեկն էր` օգնել հայրենիքին: Հայրենի ափերից հեռու, ճակատագրի կամոք հայտնված հինգ հայորդիների նպատակը վարակիչ էր ու համախմբումը չուշացավ:

Երկու տարի առաջ նրանք միավորվեցին ու ծնունդ առավ մի միություն, որը սոսկ մոտոցիկլետի սիրահարների համար ազատ ժամանակը սիրելի հոբբիով լրացնելու տարածք չէր, այլ ավելին էր ` միավորողը հայրենիքի սերն էր:

Երկամյա միությունը ձևավորվեց ԱՄՆ-ում` «Հայկական մոտոցիկլետի ակումբ»(ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբ անվանմամբ :

Համախմբումը երկու տարի առաջ էր՝ հունվարի 12-ին էր:

Հիմնադիր անդամները այսօր հպարտանում են, որ իրենց գործը ծիլեր տվեց: Միության մեջ արդեն մի քանի տասնյակ բայքերներ են ներգրաված ու ոչ միայն հայազգի, բայց բոլորի նպատակը մեկն է` նախ և առաջ լինել կարիքավոր մարդկանց կողքին : Հիմնադիրների անուններն են` Խաչո Ալեքսանյանը, Սամ Նաջարյանը, Արմոնդ Ներսիսյանը , Լեո Հարությունյանը և Հարութ Բոգարյանը:

«Ակումբի անդամ դառնալը հեշտ չէ: Գործում են բավականին լուրջ չափորոշիչներ: Ամենակարևորը բարոյականությունն ու առաքինությունն է: Նորեկին միշտ ժամանակ է տրվում »,-մեր նախորդ  հետ զրույցներից մեկու ասել էր Հարութ Բոգարյանը:

Հայ բայքերները հումանիստական առաքելություն են վերցրել իրենց ուսերին: Նրանք ամեն օր օգնում են՝մարդուն:

Ցեղասպանության 100 ամյակի շրջանակներում հայրենասեր հայորդիները Հայաստանում էին: Այսօր նրանք Հայաստանին օգտակար լինելու նոր ծրագրեր են քննարկում:

Հարութ Բոգարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց կանոնադրության համաձայն` երկու տարին մեկ անգամ նոր ընտրություն է լինում ղեկավար կազմում:

Նոր ընտրության արդյունքում` պրեզիդենտ է ընտրվել Սամ Նաջարյանը: Փոխնախագահը` Հարութ Բոգարյանն է: Խմբի քարտուղարը` Ջերարդ Ժիրո Բարսեղյանն է, կապիտանը` Գևորգ Ջոջո  Բեբեջյանը և խորհրդատուն Հրաչ Կոզիբեյոկյան:

«Նոր ընտրությունները մեր ծրագրի կարևորագույն մասն են: Մեր նպատակները նույնն են ու բոլորս էլ լիարժեք անդամներ ենք: Մենք սիրում ենք Հայաստանը և երազում ենք, որ մեր երկրում միայն գեղեցիկ օրեր կրտվեն»,-նշեց Բոգարյանը:

12459936_730730913729686_1844131432_n

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ