19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին: Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հոկտեմբերի 7-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Եղիշե Թադևոսյան, Մանթաշյան, Ս. Տարոնցի փողոցների և նրբանցքների, Հ. Հովսեփյան, Վերին Շենգավիթ թաղ. 10-րդ և 11-րդ փողոցների, Բագրատունյաց 7-ից-41 համարների և 3-րդ, 4-րդ նրբանցքների, Արարատյան 1-ից 60 […]

Սթափվեք, պրոֆեսիոնալ գժուկներ … Սա Հայաստանն է …

Կարդալով այսօրվա խորիմաստ վերլուծությունները, թե երկրորդ նախագահը երբեք չի կարող կրկին վերադառնալ մեծ քաղաքականություն, որովհետեւ բոլորը հիշում են իր արածները, անմիջապես հիշում եմ, թե ինչպես 2007 թվականին ոչ պակաս պրոֆեսիոնալ վերլուծաբանները՝ միգուցե նույնիսկ նույն վերլուծաբանները, միանշանակ հիմնավորում էին, որ առաջին նախագահը երբեք չի կարող վերադառնալ մեծ քաղաքականություն, որովհետեւ բոլորը լավ հիշում են նրա արածները … […]

Պահպանեք աչքի լույսը

Ողջ աշխարհում ամեն տարի հոկտերմբերի երկրորդ հինգշաբթին նշվում է, որպես Տեսողության և կուրության դեմ պայքարի համաշխարհային օր: Օրը հռչակվել է` տեսողության խանգարումների վրա համաշխարհային ուշադրություն գրավելու համար: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության` ամբողջ աշխարհում շուրջ 300 մլն մարդ տառապում է տեսողության տարբեր տեսակի խախտումներով: Աչքի հիվանդություն ունեն շուրջ 19 մլն երեխա: Ակնաբույժները խորհուրդ են տալիս տարվա […]

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 7-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի` «Հարավ» մասնաճյուղ` 10:00-15:00 Տպագրիչների փ. 8 շենքի 1-6 մուտքերը և հարակից հանրային բաժանորդները, 10:00-15:30 Սարի Թաղ 6-21 փողոցները մասնակի և հարակից հանրային բաժանորդները, 11:00-15:00 Նուբարաշեն 9 փ. 1, 2, 3, […]

Առաջնային գծից մոտ 50 կմ խորության վրա արձանագրվել են հակառակորդի ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքներ

Հոկտեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ի տարբերություն նախորդ օրերի, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից: Ադրբեջանական զինուժը ինքնաձիգերից, դիպուկահար հրացաններից, գնդացիրներից և «Իստիգլալ» տիպի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1900, իսկ 60 մմ-ոց ականանետից` 3 կրակոց: Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից, առաջնային գծից […]

Նախագահը ներկա է գտնվել քննչական կոմիտեի նոր մասնաշենքի բացման արարողությանը /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Արաբկիր համայնքում ՀՀ քննչական կոմիտեի նոր մասնաշենքի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել շենքում, այցելել կոմիտեի տարբեր ստորաբաժանումների աշխատասենյակներ, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել Քննչական կոմիտեի գործունեության համար ստեղծված պայմաններին, այդ թվում՝ քննիչների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ մշակված ծրագրերին՝ քրեական գործերի թվայնացմանը, «Էլեկտրոնային […]

Առաքել Մովսիսյանը չգիտի` ինչու է կողմ

Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, անկեղծացավ՝ նշելով, թե չգիտի` ինչու է կողմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին: Առաքել Մովսիսյանը, սակայն, չցանկացավ այլ մեկնաբանություն տալ և շտապեց հեռանալ: Հիշեցնենք, հոկտեմբերի 5-ին ԱԺ-ն հաստատեց Սահմանդրական փոփոխությունների նախագիծը` 104 կողմ, դեմ` 10, ձեռնպահ` 3 ձայների հարաբերակցությամբ:  

Քոչարյանն ունի մեղքի իր խոշոր բաժինը

Քաղաքական-փորձագիտական շրջանակները շարունակում են վերլուծել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը եւ իշխող «Հանրապետական» կուսակցության արձագանքը: ««Հանրապետականի» պատասխանը շատ ինքնօրինակ էր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին և ՀՀԿ պատասխանին,  նկատեց ՆԺԿ առաջնորդ  Արամ Կարապետյանը. «Առաջինը, որ «Հանրապետական» կուսակցությունը համաձայնվեց, որ համակարգը արատավոր է, և երկրորդ` համաձայնվեց, որ Սերժ Սարգսյանը յոթը տարուց ավելի` այդ […]

Էրդողանը սպառնում է Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բելգիայի վարչապետ  Շարլ Միկելի հետ հանդիպման ժամանակ խոսել է Սիրիայում ռուսական ռազմական ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային սահմանը խախտելու մասին, գրում է  Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «onedio» լրատվական կայքի` Էրդողանը, կրկին հանդես գալով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին քննադատելու դիրքերից, նշել է, որ վերջինիս վարչակազմն աջակցություն է ստանում այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ռուսաստանը […]

Կենտրոնական բանկը կանխատեսում է

Ազգային ժողովում այսօր կշարունակվի քննարկվել ՀՀ կենտրոնական բանկի 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիրը: Նկատենք, որ ՀՀ ԿԲ-ն կանխատեսել է, որ 2015 թվականի ընթացքում 12-ամսյա գնաճը կտատանվի հիմնականում 4 % (+ 1.5 տոկոսային կետ թույլատրելի միջակայքի վերին հատվածում) և տարեվերջին կմոտենա նպատակային ցուցանիշին՝ կանխատեսվող հատվածում կայունանալով  դրա շուրջ: Արտաքին տնտեսական անբարենպաստ միջավայրի պարագայում 2015 թ-ին տնտեսական աճի տեմպերը կդանդաղեն, իսկ կանխատեսվող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի