23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մոլդովայում նոր կառավարությունը գիշերային փակ, գաղտնի արարողության ժամանակ երդում է տվել /վիդեո/

Մոլդովայում նոր կառավարությունը գիշերը կայացած փակ ու գաղտնի արարողության ժամանակ երդում է տվել, տեղեկացնում է “Интерфакс”-ը։ Նախագահի աշխատակազմի գլխավոր քարտուղար Իոն Պեդուրարուն հաստատել է, որ «կառավարության նոր կազմի երդմնատվության արարողությունը կայացել է Պետական նստավայրում՝ նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի ներկայությամբ»: «Պետության ղեկավարը հույս է հայտնել, որ նոր կառավարությունը կլինի կոմպետենտ եւ կկարողանա կայունացնել երկրի տնտեսական եւ ֆինանսական իրադրությունը: Նա կաբինետին հաջողություններ […]

ԲՀԿ-ն հրավեր դեռ չի ստացել

Օրերս ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասել էր, որ իրենք սկզբունքորեն ընդունել են` իշխող կոալիցիայի մաս կազմելու ՀՀԿ-ի առաջարկը: ԲՀԿ մամուլի խոսնակ, պատգամավոր Վահան Բաբայանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ-ն նման հրավեր չի ստացել: Խոսելով կոալիցիա կազմելու պատրաստակամության մասին՝ Բաբայանն ասաց, որ կուսակցության կարծիքը և գործունեությունը ավելի հստակ և պարզ կլինի մոտակա օրերին: Իսկ […]

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է: Բքի և տեսանելիության բացակայության պատճառով միակողմանի փակ է Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու  կողմից): Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու […]

ԲՀԿ գործարար թևը զայրացել է. Հրապարակ

Դատելով ԲՀԿ ղեկավարի հարցազրույցներից ու վրդովմունքից, կոալիցիա մտնելու ՀՅԴ-ի որոշումը ԲՀԿ-ում ծանր են տարել։ Եվ այն, թե ԲՀԿ-ն չի քննարկում կոալիցիայի հարցը, քանի որ առևտրի չի գնում, ինքնանպատակ կոալիցիաներ չի կազմում, և Սահմանադրությանն աջակցությունն իրենց հոգուց բխող պահվածք էր, այլ ոչ թե կոալիցիա մտնելուն ուղղված քայլ, ընդամենը աղվեսի և խակ խաղողի մասին ասացվածքն է հիշեցնում։ […]

Բանակում «խոզի գրիպի» տարածումը կանխելու համար քայլեր են ձեռնարկում. Ժողովուրդ

Թերթի տեղեկություններով՝ H1N1-ի՝ «խոզի գրիպի» շուրջ ստեղծված իրավիճակը խիստ անհանգստացրել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, և բոլոր զորամասերի հրամանատարներին հրահանգվել Է այս օրերին զերծ մնալ զինվորներին կարճատև արձակուրդ տրամադրելուց՝ վարակը զորամասեր տեղափոխելուց խուսափելու համար։ Թերթի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով տեղեկությունը, ասաց. «Զորամասերից պլանային արձակուրդները չեն դադարել, սակայն ձմեռային եղանակներին միշտ Էլ ՊՆ-ը […]

Վարչապետը զայրացել է Կարեն Ճշմարիտյանի վրա. Հրապարակ

Երեկ, կառավարության նիստի ժամանակ, վարչապետը դժգոհել Է չինովնիկների աշխատանքային կարգապահությունից։ «Ես հետամուտ եմ լինելու, որ բոլորը ժամանակին աշխատանքի գան և ժամանակից շուտ աշխատանքից չհեռանան»,– ասել Է Հովիկ Աբրահամյանը։ Սա վարչապետի հերթական «պրոֆիլակտիկ միջոցառումը» չէր, և դժգոհությունը կապված է կոնկրետ անձի՝ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ։ Ըստ կառավարության միջանցքներում շրջանառվող լուրերի՝ երկուշաբթի էկոնոմիկայի նախարարին գործավարուհու միջոցով […]

Երզնկայի Սբ. Աստվածածին եկեղեցին հայտնվել է գանձախույզների թիրախում

Ներկայիս Թուրքիայի Էրզինջան (Երզնկա) նահանգի Դեքիրմենքյոյ գյուղում գտնվող հայկական Սբ. Աստվածածին եղեղեցին վերջին օրերին զգալի վնասներ է կրել գանձ որոնողների գործողությունների հետևանքով, գրում է Ermenihaber.am-ը: 1800-ականներին կառուցված եկեղեցին պատերին ու հատակին փորած անցքերի հետևանքով կիսավեր վիճակում է հայտնվել: Գյուղի բնակիչներից Թոլգա Գյուրունը հայկական «Ակոս» թերթի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ եկեղեցու սրբապատկերները  գողացվել են […]

Կցրտի

Հանրապետության տարածքում հունվարի 21-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 25-ին ամենուրեք` ձյուն: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հարավ-արևմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ, 24-25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-25-ին` հատկապես ցերեկը, կնվազի 8-10 աստիճանով: Երևանում […]

Հայաստանը շուտով նոր տեղական ավիափոխադրող կունենա. Հայկական ժամանակ

«Հայաստանը շուտով նոր տեղական ավիափոխադրող կունենա։ Այդ կապակցությամբ մի քանի կազմակերպությունների հետ բանակցություններ են ընթանում։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հայտնեց Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Ռուբեն Գրձելյանը՝ հավելելով, որ գարնանը արդեն լիարժեք տեղեկատվություն կլինի այդ մասին։ Հետաքրքրվեցինք, թե ո՞ր ընկերությունների հետ են բանակցություններ անցկացվում։ Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղարն ասաց, որ անուններ տալ չի կարող, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի