18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ժողովուրդ-իշխանություն կապը կամրապնդվի

«Պառլամենտական կառավարման համակարգը մեր երկրին հնարավորություն է տալու ավելի արդյունավետ կառավարում իրականացնելու»,- այսօր՝ հոկտեմբերի 21-ին  լրագրողների հետ հանդիպմանը՝ նշեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Մկրտիչ Մինասյանը: Պատգամավորի  խոսքով` Հայաստանը կիսանախագահական կառավարում ունի և, ժողովուրդը դժգոհում է, որ միայն մեկ անձնավորություն է որոշումներ կայացնողը: «Խորհրդարանական կառավարման համակարգը թույլ է տալիս կոլեգիալ որոշումներ ընդունել»,- նշեց  Մինասյանը: Նա անդրադարձավ […]

Սերժ Սարգսյանն առաջվանը չի լինի

«Սահմանադրական բարեփոխումների նախագծում տեղ գտած այն դրույթը, որը վերաբերում է բանակի կառավարման համակարգին, անընդունելի է»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ  Արամ Կարապետյանը. «Կառավարման համակարգի մեջ ամենակարևոր խնդիրը վերաբերում է կուսակցության ծրագրերին: Քաղաքագիտական առումով` քաղաքական կուսակցություններին ստիպել սուբյեկտ դառնալ, սխալ է»: Կարապետյանի  խոսքով` պատերազամական իրավիճակում գործողությունների կենտրոնացման խնդիր է գնում: «Սահմանադրության համապատասխան հոդվածի […]

Ընդդիմադիրների գործը կհեշտանա՞ /վիդեո/

ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Սահմանադրական փոփոխությունների նախագծի մեջ ընդգրկված է քաղաքացիների օրենքի նախագծի իրավունք: Ինչը, ըստ Հակոբյանի, հնարավորություն է տալիս այն ընդդիմադիրներին, ովքեր մշտապես խոսում են ժողովրդի անունից, հստակ գործողություններով ցույց տալ ասածը: Այսինքն` ընդդիմադիր պատգամավորը կարող է օրենքի նախագծի տակ հավաքել 50 հազար քաղաքացիների ստորագրություն և օրենքի տեսքով բերել […]

Նավթի գինը նվազում է

Հոմտեմբերի 21-ի առավոտյան տվյալներով նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,14 ԱՄՆ դոլարով՝ կազմելով 1 բարելի դիմաց 48,57 դոլար, հաղորդում է Reuters գործակալությունը: WTI տեխասյան թեթև նավթի ֆյուչերսների արժեքը նվազել է 0.26 ԱՄՆ դոլարով` 1 բարելի դիմաց կազմելով 46,03 դոլար:  

ԼՂՀ Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են

Հոկտեմբերի 19-ին և 20-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների նվազում, սակայն ադրբեջանական զինուժի առաջապահ ստորաբաժանումները շարունակել են կիրառել խոշոր տրամաչափի զինատեսակներ, այդ թվում՝ TR-107 հրթիռահրետանային կայանք /7 արկ/, 82 մմ-ոց ականանետ /2 արկ/, ՀԱՆ-17 /3 արկ/ ու ՌՊԳ-7 /3 արկ/ տիպի նռնականետեր. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի […]

2016-ին ծննդաբերող կանանց անակնկալ է սպասվում /վիդեո/

2016 թվականի պետական բյուջեով չի նախատեսվում թոշակների, սոցիալական նպաստների ավելացում: Պետական կառույցներում աշխատավարձերի բարձրացում ևս չի լինի, սակայն մեկնարկելու է պետական ծրագիր, որով 2016 թվականին ծննդաբերող բոլոր կանայք յուրաքանչյուր երեխայի համար կստանան մոտ 138 հազար դրամի չափով միանվագ նպաստ: Այդ մասին Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Հիշեցնենք, միանվագ […]

Գալուստ Սահակյանը Սերբիայի խորհրդարանի ղեկավարին առաջարկել է զարգացնել համագործակցությունը միջազգային կառույցներում

Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի հետ հանդիպման ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը քննարկել է հայ-սերբական խորհրդարանական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Հանդիպումը կայացել է Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում՝ Ժնեւում (Շվեյցարիա): ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ կարեւորում է երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացումը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկումները, որոնք […]

Հենրիխ Մխիթարյանը չի մեկնել Բաքու

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում վաղը` հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի կունենա «Բորուսիա»-«Գաբալա» հանդիպումը: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնել Բաքու` մասնակցելու խաղին: «Հենրիխ Մխիթարյանի հետ խոսելուց հետո, որոշեցինք, որ բոլորի համար ավելի ճիշտ կլինի, որ նա չմեկնի Բաքու»,-հայտարարել է«Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն:  

Քննարկվել են ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության գործադիր փոխնախագահ Բրայան Բեթթիի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Հովիկ Մուսայելյանը: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի