17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստան-ԵՄ հարաբերությունները բավական լավ են զարգանում․ Պյոտր Սվիտալսկի

Հայաստանն ու Եվրամիությունը փորձում են հարաբերություների նոր մոդել ձևավորել:  Այդ  մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին:  Նա նշեց, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները բավական լավ են զարգանում:

«Մենք նպատակ ունենք ցույց տալ, որ հնարավոր է լինել ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի անդամ և միևնույն ժամանակ բարիդրացիական հարաբերություններ ունենալ Եվրոպական միության հետ: Ինչպես գիտեք Եվրոպական միությունը Հայաստանի խոշորագույն օտարերկրյա դոնորն  է: Մենք Հայաստանի արտաքին առևտրի խոշորագույն գործընկերն ենք»,- ասաց նա:

Նա նշեց, որ նոր համաձայնագիր է պատրաստվում, որ կարևոր է նրանով, որ հարաբերությունների համար ձևավորվելու է իրավական կուռ հիմք:

Դեսպանը նշեց նաեւ, որ առաջիկայում սպասվում է Եվրամիության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի այցը Հայաստան:

«Այցը բավականին մոտ ժամկետում տեղի կունենա, սակայն ես չեմ ուզում հայտարարություն անել, որովհետև դա իմ պատասխանատվության խնդիրը չէ: Կարող եմ ասել, որ այդ այցը մենք նախապատրաստում ենք Հայաստանի իշխանությունների հետ միասին»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ